Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ ներկա են գտնվել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված «Հիշատակի արարողությանը»: «Հիկարի» կենտրոնի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներ, Երևանի բնակիչներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ հայ ժողովուրդը ցավակցում է ճապոնացի բարեկամ ժողովրդին նախորդ դարի կեսերին պատուհասած ողբերգության առիթով, և պատահական չէ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անմիջապես արձագանքեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշաքարը նաև Երևանում տեղադրելու գաղափարին:
Հիշատակի խոսքով հանդես են եկել դեսպան Էյջի Տագուչին և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հայտարարվել է լռության րոպե: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչել են «Հիկարի» կենտրոնի փոքրիկ երգչախմբի սաները: Հայերեն և ճապոներեն ընթերցվել են Խաղաղության հայկուներ, որոնք խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ են ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվել են զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարին, որը 2014թ. հենց Հիրոսիմայից է բերվել: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի այդ անկյունն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետարանին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
15:29 08.05.26
16:06 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44