Թաիլանդի հյուսիս-արեւելքում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Պինգ Պոնգ անունով շան տերը դաշտում զբոսնելիս նկատել է, որ կենդանին սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը: Շան տերը մոտեցել է և նկատել նորածին երեխայի ոտք: Դուրս բերելով երեխային՝ տղամարդը նրան շտապ հասցրել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին օգնություն են ցույց տվել, զննել և եկել եզրակացության, որ նա չունի լուրջ վնասվածք:
Տղամարդու խոսքով, ապշեցրել է Պինգ Պոնգի քայլը: «Նա հերոս է, որովհետև փրկել է նորածին տղայի կյանքը»,-ասել է նա:
Ոստիկաններին հաջողվել է գտնել երեխայի մորը, ով 15 տարեկան է: Աղջիկը խոստովանել է, որ այդ քայլին գնացել է՝ վախենալով ծնողների վերաբերմունքից: Աղջկան մեղադրանք է առաջադրվել մահափորձի հիմքով:Աղջկա հայրը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել թոռնիկին, սակայն ներկայում երեխայի հետ կապված հարցերը կարգավորում են սոցիալական աշխատողները:

11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02