Ռասիզմի և այլատյացության դրսևորումները սպորտում չպետք է տեղ ունենան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Բաքվում տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչը, որին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ չմասնակցի՝ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով:
«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա ՀՀ ԱԳՆ-ն որևէ առարկություն չունի Բաքվում կայանալիք խաղերին Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը: Խնդրահարույց էին այն լուրերը, որ արգելքներ են ստեղծվել հայ երկրպագուների համար: Այդ լուրերը անհանգստացնող են: Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար իր հայտարարած սկզբունքին, որ «սպորտը վեր է քաղաքականությունից»: Ռասիզմի և այլատյացության դրսևորումները սպորտում չպետք է տեղ ունենան»,- ասաց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ռասայական դրսևորում է և կասկածի տակ է դնում նման միջազգային միջոցառումների անցկացումը:
«Ադրբեջանն ուներ հնարավորություն ցույց տալու, թե որքանով է պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, բայց մենք տեսանք ռասիստական մոտեցում: Փաստն ինքնին ցավալի է, բայց մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը հայկական կողմին տեղյակ չի պահել զորավարժություններ անցկացնելուց առաջ, Աննա Նաղդալյանն ասաց, որ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին նախապես իրազեկելը ԵԱՀԿ հանձնառությունն է, և Ադրբեջանը պետք է տեղյակ պահեր ԵԱՀԿ-ին, ինչը, սակայն, չի արել:
«Ադրբեջանի կողմից նախապես չի զգուշացվել, ինչը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության, վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից: Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք ապավինում ենք մեր ուժերին և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս հանդես գալ խաղաղության դիրքերից»,- նշեց նա:
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02