Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Անկարան փորձում է ևս մեկ անգամ անհաջող կերպով կեղծել պատմությունը, և կոչ են արել Թուրքիային անցյալի վերքերը բուժելու համար ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այս կերպ Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «հույների կողմից հորինված պատմության» մասին հայտարարությանը, գրում է РИА Новости-ն:
«Պատմական ճշմարտության ճանաչումը, ինքնաքննադատությունն ու ռևիզիոնիզմն ուժի դրսևորումներ են, ոչ թե թուլության: Դրանք բարեխիղճ երկխոսության, ազգայնամոլության դեմ պայքարի, ժողովուրդների ու երկրների, դրանց խաղաղ գոյակցման համար նախապայմաններն են»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության մեջ կարևորվում է Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության պես դեպքերը ճանաչելու խնդիրը, «որպեսզի անցյալի ամենամռայլ էջերը չկրկնվեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Հունաստանում նշվել է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի առնչությամբ բոլոր հույն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները համապատասխան հայտարարություններով են հանդես եկել:
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել էին, որ 1919թ.-ի մայիսի 19-ը նշանավորվում է ազգային պայքարի մեկնարկով, որը հանգեցրել է Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, թե «Հունաստանի որոշ ծայրահեղական շրջաններ» փորձում են մթագնել այդ կարևոր օրը «մոլեռանդ մեղադրանքներով»՝ նպատակ ունենալով Թուրքիայի նկատմամբ ատելություն սերմանել:
Ըստ տարբեր աղբյուրների՝ 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև Հայոց ցեղասպանությունից հետո 20-րդ դարի 2-րդ եղեռնը։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02