Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք առաջիկայում Կրեմլը պիտի մատակարարի Անկարային։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։ Հեռուստաալիքը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական կողմը վերջնական որոշում կայացնի այդ հարցի շուրջ։ Ըստ CNBC-ի, եթե այդ ընթացքում Անկարան չհրաժարվի 2017թ. S-400-ների վերաբերյալ կնքած ռուս-թուրքական գործարքից, ապա ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի F-35 կործանիչները։ Բացի այդ ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Նշվում է, որ այդ ժամկետը ոչ մի պարագայում չի երկարացվելու: ԱՄՆ-ի պետքարտուղարության մի աշխատակից էլ ասել է, որ, եթե S-400-ները մատակարարվեն Թուրքիային, ապա թուրքերի համար շատ բացասական հետևանքներ կլինեն։ Ուշագրավ է, որ CNBC-ի հայտնած տեղեկությունից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը բողոքել է, որ ԱՄՆ-ն վերջին ժամանակներս S-400-ների հարցով ճնշում է գործադրում Անկարայի վրա։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02