Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայի տարածքում ժամանակավորապես տեղակայել ՀՕՊ միջոցներ՝ SAMP-T համակարգեր։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք այս թեմայի շուրջ բանակցություններում որոշակի փուլի ենք հասել։ Նրանք (Ֆրանսիան) առաջարկել են Թուրքիայում տեղակայել SAMP-T համալիր։ Մենք շարունակում ենք աշխատանքն այս ուղղությամբ»,- նախարարին մեջբերում է Hurriyet թերթը։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին «Ինջիրլիք կայանում տեղակայված է իսպանական Patriot համալիր, Քահրամանմարաշում՝ Իտալիայի SAMP-T»։ Աքարի խոսքով՝ ֆրանսիական կողմը առաջարկել է ուսումնասիրել Ինջիրլիքում եւ Քահրամանմարաշում ՀՕՊ համակարգերի տեղակայման հնարավորությունը։ «Եթե Թուրքիայի նախագահը նման տարբերակն ընդունելի համարի, մենք կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ ի հաստատումն Ֆրանսիայի հետ հարաբերություններում բարի կամքի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս պահին խոսքը ֆրանսիական մեկ համալիրի տեղակայման մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ SAMP-T-ը ՀՕՊ նոր սերնդի համակարգ է, արտադրողն է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը։ Թուրքիան ավելի վաղ դիտարկում էր ընկերության հայտը՝ հետագայում մերժված ՀՕՊ միջոցների գնման մրցույթի ընթացքում։ Բայց Անկարան արդեն երկկողմ կարգով շարունակեց ուսումնասիրել համագործակցության տարբերակները համակարգերի արտադրության գործում։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02