Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հաստատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:
Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։
Ժամանակագրական առումով այս նիստը, այս ձայնագրությունը հաջորդեց դատարանի կողմից Քոչարյանի գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն: Այստեղից պարզ երևում է, որ իմքայլականների «բարեփոխումների» մասին որոշումները անմիջականորեն կապվում են Քոչարյանի գործի հետ: Դատարանը կալանքի մասին որոշում է տալիս, ուրեմն դատարաններին ձեռք տալ պետք չէ, կալանքի մասին որոշումը փոխում է, ուրեմն դատարանների աշխատանքները պետք է կազմալուծել, շատ արագ անցնել վեթինգի ու ներգործության այլ միջոցների, ինչպես նաեւ ցրել ԲԴԽ-ն:
Անկեղծ ասած, այս մարմինն այնպես չէ, որ փայլուն իրականացնում է իր առաքելությունը, բայց գոյություն ունեն իրավական երաշխիքներ և դրանք անտեսելը կամ խախտելը պարզապես անթույլատրելի է: Եվ եթե նպատակը չլիներ բոլոր մարմիններին դարձնել իշխանության կամակատար, ապա դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք կարվեին բացառապես սահմանադրական ճանապարհով, կլուծեին նաև ԲԴԽ-ի արդյունավետության խնդիրը: Բայց կարծես նպատակն ամենևին էլ համակարգի առողջացումը չէ, այլ այս անգամ այս իշխանության կցորդը դարձնելն է:
Հիմա հերթը նաև ՍԴ-ինն է: Գործը գտնվում է ՍԴ-ում, ուրեմն շատ արագ պետք է ՍԴ-ն ցրել: Սա պարզապես լուրջ սպառնալիք է իշխող ուժի կողմից: Այստեղ կարող է խոսք գնալ սահմանադրական կարգի տապալման կամ այդպիսի ծրագրի մշակման մասին։ Այս հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ հակաիրավական և հակասահմանադրական բովանդակություն ունեն:
ՀՀ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը սահմանում են դատավորի անփոփոխելիության, անձեռնմխելիության երաշխիքներ: Եվ այսպիսի քննարկումներն արդեն իսկ ճնշում են այս մարմինների նկատմամբ: Այդպիսի հակասահմանադրական որոշում կայացնելու դեպքում մեր երկիրը շատ երկար ժամանակ պետք է փորձի վերականգնել իր միջազգային հեղինակությունը, շատ երկար պետք է համոզի օտարերկրյա ներդրողներին, որ իրենց հանդեպ ևս չեն կայացվելու հակաօրինական որոշումներ:
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01