Կառավարությունն այսօր հերթական նիստին ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:
Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, և Չինաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է, որ ՀՀ-ն այս ծրագրին հնարավորինս ինտենսիվ մասնակցի։ Նա նշեց, որ այդ առումով ունեն կոնկրետ պայմանավորվածություններ: «Հիմա ժամանակն է այդ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործման մասին մտածել»,- ասաց նա:
Հարցի վերաբերյալ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ արհեստական բանականության ոլորտում համագործակցության ուղղությամբ լուրջ առաջարկներ կան Չինաստանից: «։ Չինաստանն այս ոլորտում առաջատարներից մեկն է, նաև առաջարկ կա չինարենը՝ որպես օտար լեզու մեր դպրոցներում դասավանդելու ծրագիր ներդնել։ Այնպես որ, լավ զարգանում են հարաբերությունները»,- ասաց նա:
Վարչապետն ավելացրեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։
«Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին»,- հավելեց նա:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56