Հանրային խորհուրդը մայիսի 22-ին հրավիրել է փոքր խորհրդի նիստ (փոքր խորհրդի նիստը ՀԽ հանձնաժողովների նախագահների համար պարտադիր է, խորհրդի մյուս անդամների համար՝ ազատ)։
Քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների առաջիկա ամիսների գործունեությունը և խորհրդի լիագումար նիստերի օրակարգը ձևավորելու հարցը։
Հստակեցվել են այն հարցերը, որոնք հանձնաժողովները նախատեսում են քննարկել ամառվա ամիսների ընթացքում և այն խնդիրները, որոնք առավել հրատապ քննարկման կարիք ունեն։
Ըստ հանձնաժողովների նախագահների ներկայացրած տեղեկատվության՝ համապատասխան հանձնաժողովներում կազմակերպվելու են քննարկումներ անցումային արդարադատության, վեթթինգի, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների, միգրացիոն և ժողովրդագրական հարցերի, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, Ամուլսարի հանքավայրի շահագործման, շրջակա միջավայրի աղտոտվածության և բնակչության առողջության վրա դրա ազդեցության, քաղավիացիայի, քաղաքային երթևեկության և քաղաքային տրանսպորտի, գյուղատնտեսական ոլորտում և սպառողական շուկայում առկա խնդիրների, հասարակության մեջ անհանդուրժողականության և լարվածության դրսևորումների և այլ հարցերի վերաբերյալ։
Հանձնաժողովներում քննարկվելուց հետո վերոնշյալ հարցերը համապատասխան եզրակացություններով կներկայացվեն Հանրային խորհուրդ՝ ներառվելու լիագումար նիստերի օրակարգում։
Փոքր խորհրդի նիստին անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի մայիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ նիստի հաղորդագրության առնչությամբ խորհրդի մի քանի անդամների անհամաձայնությանը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է թյուրընկալումներից և սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու նպատակով այսուհետև խորհրդի լիագումար նիստերն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը (ուղիղ հեռարձակումների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության և այլ միջոցներով)։
Պարզաբանվել է նաև նիստի հաղորդագրության մեջ տեղ գտած այն միտքը, ըստ որի Վազգեն Մանուկյանը վտանգավոր ու վնասակար է գնահատում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։ «Առհասարակ բանակում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրման համար կան մասնագիտացված պետական կառույցներ, և ես գտնում եմ, որ այդ շրջանակներից դուրս նման ուսումնասիրություններ կատարելը ճիշտ չէ։ Պրոցեսը պետք է իրագործվի այնպես, որ մի կողմից հնարավորություն տա բացահայտելու խնդիրները, մյուս կողմից բացառի ապրիլյան քառօրյա պատերազմում պարտություն կրած, բայց իր ժողովրդին պարտությունը հաղթանակ ներկայացնող ադրբեջանական իշխանությունների շահարկումները»,-նշել է Մանուկյանը
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02