Այո՛, բացառում եմ դավադրությունների հնարավորությունը, այն, ինչ ասում է վարչապետը, շատ վտանգավոր է։ Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրա գնահատմամբ՝ հայտարարությունը, թե Ապրիլյան պատերազմը հայկական կողմից դավադիրներ է ունեցել, կարող է չափազանց վտանգավոր լինել։ «Եթե անգամ կասկած է եղել, ապա սա ուղղակի նվեր է Ադրբեջանին։ Ադրբեջանը 2016 թվականին բարձր ամբիոններից հստակ ասում էր, որ մենք չենք հարձակվել, մենք հարձակումը հետ ենք մղել։ Մենք հիմա ասում ենք, որ իսկապես դավադրություն կարող են անել՝ հարձակվել, որպեսզի տարածքներ զիջենք։ Սա նշանակում է՝ ոչ թե Ադրբեջանն է հարձակվողը, այլ մենք դրդում ենք, որ մեզ վրա հարձակվի։ Հետո սրա տակից ո՞նց ենք դուրս գալու»,- ասաց նա։ Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն քառօրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ հայտարարել, որ մարդիկ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ավելին՝ նշել են 3 ուղղություններ ուսումնասիրության համար․ «Բայց բացահայտման գործընթացն այսպես չպետք է կատարվի, որ մեր դեմ օգտագործվի։ Սա շատ վտանգավոր բան է, պաշտպանության ու անվտանգության հետ կապված հարց է, կարող է լինել պետական գաղտնիք։ Կարող ենք հոնքը դզելու տեղը տանք, աչքը հանենք»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը։ Վերջինս շեշտեց՝ այս երկրում չի կարելի թշնամիներ գտնել․ «Եթե կան այդպիսները, դրանց պետք է բացահայտել, ոչ թե խոսել։ Սա նշանակում է բոլորին հանել բոլորի դեմ, կասկածանքի մթնոլորտում դուք ինձ եք կասկածելու, որ դավադիր եմ, ես՝ ձեզ։ Ավելի լավ է՝ սուս ու փուս դավադիրներ բացահայտեն, հայտարարելով դավադիրները փախչելու են։ Էդ ո՞ր դավաճանը տանը նստած կսպասի, որ գան, իրեն բռնեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02