ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Լոռի»-«Փյունիկ» սկանդալային խաղին, մրցավարական գործողություններին, խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքին և այլ հարցերի.
- Ասել էիք, որ ներքին քննություն է ընթանում «Լոռի»-«Փյունիկ» խաղի հետ կապված: Կա՞ արդյոք որևէ արդյունք ու ի՞նչ պատիժ է նախատեսվում:
- Խոսքը մրցավարական սխալի մասին է, ինչն ամրագրվել է մրցավարական կոմիտեի կողմից՝ որպես ակնհայտ չնշանված 11-մետրանոց: Ինչ վերաբերում է չարձանագրված գոլին, ինչի մասին ևս շատ խոսվեց մամուլում, ինչպես նաև ակումբների ներկայացուցիչների կողմից, պետք է ասեմ, որ այդ դրվագում գոլ չկար, քանի որ կար ակնհայտ ձեռքով խաղ: Սխալը մեկն է եղել. այն է՝ չնշանակված 11-մետրանոց: Պատիժ արդեն կա: Փաստացի անորոշ ժամանակով մրցավարը որակազրկվել է:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մրցավար Արտակ Սիմոնյանին մեղադրել է կանխակալության մեջ: Մեզ համար շատ կարևոր է քննության միջոցով սա պարզելը: Որքան էլ՝ սխալը կոպիտ լինի, բայց եթե այն միտումնավոր չէ, մրցավարը պետք է պատժվի ըստ կանոնակարգի: Բազմաթիվ մրցավարներ աշխարհի առաջնության և այլ կարևորագույն խաղերին թույլ են տվել կոպիտ սխալներ: Վերջիվերջո, Մարադոնան ձեռքով գոլ է խփել և բոլորը տեսել են, մրցավարը չի տեսել: Խոսքն այն մասին է՝ արդյոք միտում կա՞ր, թե՞ ոչ: Սա պարզելը հեշտ չէ: Ամեն դեպքում կան մեխանիզմներ, խաղերի վերլուծություններ, որն էլ մենք հիմա անում ենք: Ուզում ենք մի փոքր հետ գնալ ու մի շարք այլ խաղեր ներգրավել: Օրինակ, մեկ անգամ՝ առաջնության 2-րդ տուրում, Արտակ Սիմոնյանն արդեն սխալվել է, պատժվել է, բայց նրա սխալը եղել է ի վնաս «Արարատ-Արմենիա» ակումբի: Համալիր վերլուծությունը գուցե մեզ ինչ-որ բանի բերի: Ամեն դեպքում, 3-4 օրում դա պարզելը հնարավոր չէ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45