Կանադայի իշխանություններն ընտրել են ձեռնարկություն Բերնաբի քաղաքում, որը ամռան վերջին աղբը դուրս կբերի Ֆիլիպիններից, ասվում է Մետրո Վանկուվեր շրջանի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ավելի վաղ Կանադայի շրջակա միջավայրի նախարար Քեթրին Մակքենզին հայտարարել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչեւ հունիսի վերջ։ Բայց Ֆիլիպինները մերժել են Կանադայի առաջարկությունը եւ հույս ունեն, որ աղբն ավելի շուտ դուրս կբերվի։ Փաստաթղթի համաձայն՝ ձեռնարկությունը, որը թափոններն էներգիայի է վերածում, կուտիլիզացնի մոտ 1,5 հազար տոննա կանադական աղբ, որը նախատեսվում է երկիր վերադարձնել Ֆիլիպիններից։ Նշվում է, որ այս ձեռնարկությունն ընտրվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից Վանկուվեր նավահանգստին մոտ գտնվելու պատճառով։ Ձեռնարկությունն աշխատում է ավելի քան 25 տարի եւ աղբից արտադրում էլեկտրաէներգիա, որն ապահովում է մոտ 16 հազար տների կարիքները։ Հայտարարության համաձայն՝ սա լավագույն տարբերակն է շրջակա միջավայրի համար աղբից էներգիա ստանալու առումով։ Ֆիլիպիններում 2014-2015-ին անցկացված հետազոտությունների համաձայն՝ աղբը գերազանցապես բաղկացած է թղթից եւ պլաստիկից։ Սպասվում է, որ աղբը կուտիլիզացվի ամռան վերջին։ Ավելի վաղ Քեթրին Մակքենզին տեղեկացրել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչեւ հունիսի վերջ։ Ֆիլիպինները հետ էին կանչել Կանադայից իրենց դեսպանին եւ հյուպատոսներին այն պատճառով, որ կանադական կողմը չէր սկսել աղբահանումը։ Ի պատասխան՝ Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ հիասթափված են Ֆիլիպինների որոշմամբ, ընդ որում՝ երկրի ԱԳՆ-ն հաստատել էր, որ աղբը դուրս կբերի երկրից։ Ավելի վաղ կանադական իշխանությունները հրաժարվել էին վերադարձնել աղբը՝ վկայակոչելով մասնավոր փոխադրողին պարտավորեցնելու լիազորությունների բացակայությունը։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02