Microsoft-ի մասնագետներն օգտվել են անվերահսկելի ուսուցման համակարգից՝ մեքենայական ուսուցման բաժնից, որն օգտագործում է ոչ ստանդարտ տվյալներ: Նրանց նեյրոցանցը գրեթե կատարյալ կերպով է արտասանում բառերը եւ դրա համար բավական էր միայն տառադարձությամբ 200 ձայնագրություն, հաղորդում էHighTech+-ը: «Almost Unsupervised Text to Speech and Automatic Speech Recognition» հոդվածում հեղինակները նկարագրել են, թե ինչպես է նրանց հաջողվել արդյունքի հասնել: Առացքային տարր է դարձել Transformers-ը՝ նեյրոնային ճարտարապետության նոր տեսակը, որը ներկայացվել է 2017-ին Google Brain-ից գիտնականների կողմից: Ինչպես եւ մյուս խորը նեյրոցանցերը, այն արհեստական նեյրոններ է պարունակում (մաթեմատիկակական գործառույթներ, որոնք մոտավոր նմանակում են ուղեղի նեյրոնների գործառույթները), որոնք տեղադրված են միմյանց կապված շերտերով եւ որոնք փոխանցում են մուտքագրվող տվյալների ազդանշանները եւ դանդաղ կուտակում են իմաստաբանական ուժը: Կիրառելով այդ ճարտարապետությունը՝ Microsoft-ի մասնագետները ներկայացրել են գրավոր տեքստ կամ բանավոր խոսք մուտքային կամ ելքային տվյալների տեսքով, իսկ դրանց համար որպես աղբյուր ընտրել են ձայնագարությունների բաց բազա՝ անգլերեն խոսակցական լեզվով եւ LJSpeech տառադարձությմաբ: Դրանից նրանք պատահական կերպով ընտրել են 200 հոլովակ, հաղորդում է VentureBeat-ը: Արդյունքն ավելի քան բավարար էր. ալգորիթմը հեշտությամբ գերազանցել է 3 հիմնական մրցակիցներին, իսկ հրապարակված համակարգչային խոսքի շատ օրինակներ մարդկային խոսքից գրեթե չէին տարբերվում: Արտաբերության ճշգրտությունը կազմել է 99.84 տոկոս:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02