Ֆրանսիայում այսօր անցկացվում են «դեղին բաճկոններ» շարժման հերթական՝ 28-րդ համազգային բողոքի շաբաթօրյա ցույցերը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, Փարիզում ցույցի հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են «Պեր Լաշեզ» ազգային գերեզմանատան մոտ և Բաստիլի հրապարակով շարժվել դեպի Մանմարտրի գագաթին գտնվող Սակրե կյոր բազիլիկ:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցներն ավելի քան 5000 ստուգում են իրականացրել և 64 մարդու ձերբակալել: Ոստիկանների հետ բախումների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Բողոքի ցույցեր են սկսվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայրենի Ամյեն քաղաքում, որտեղ շուրջ 300 մարդ է փողոց դուրս եկել:
Հիշեցնենք, որ շաբաթօրյա զանգվածային բողոքի ցույցերը Ֆրանսիայում մեկնարկել են նոյեմբերի 17-ին: Ֆրանսիացիները նախ բողոքում էին բենզինի գնի թանկացման դեմ: Այդ պահից սկսած նրանք նաև այլ հարցեր են բարձրաձայնում՝ հայտնելով իրենց դժգոհությունը սոցիալ-տնտեսական իրավիճակից և իշխանությունների վարած քաղաքականությունից:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02