Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը ներկա չեն լինի կանադական խորհրդարանի լսումներին այս շաբաթ, հաղորդում է CNN-ը:
Հաղորդվում է, որ Ցուկերբերգին և Սենդբերգին խնդրել են այս ամսվա սկզբին ներկա գտնվել Կանադայի խորհրդարանի միջազգային կոմիտեի նիստին, որն ուսումնասիրում է Սիլիկոնային հովտի ազդեցությունը տեղեկատվության գաղտնիության և ժողովրդավարության վրա:
Այնուամենայնիվ, թոփ-մենեջերները որոշել են անտեսել ծանուցումը և նիստին իրենց փոխարեն ուղարկել Facebook Canada-ի հասարակական քաղաքականության պատասխանատու Քեվին Չանին և Facebook-ի հասարակական քաղաքականության գծով տնօրեն Նիլ Փոթսին: Ծանուցումն ուղարկող կանադացի քաղաքական գործչի խոսքերով, Ցուկերբերգին և Սենդբերգին կարող են պատասխանատվության ենթարկել երկրի խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերբերմունքի համար:
«Ոչ ոք ձեռնաշղթաներով չի գնա նրանց մոտ և չի ձերբակալի, սակայն երկրին չհարգելու համար մեղադրվելը հաստատ որևէ հարթակի օգտակար չի լինի»,- ասել է Կանադայի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Բոբ Ցիմերը:
Նա նշել է, որ նման որոշման ընդունումը կկատարվի խորհրդարանում՝ քվեարկության միջոցով:
Խորհրդակցությանը կմասնակցեն տասը երկրների օրենսդիրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից:
«Ընդհանուր առմամբ մենք մոտ 450 միլիոն մարդու ենք ներկայացնում, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ բնակչությունը»,- ասել է Ցիմերը:
Նա շեշտել է, որ կցանկանար պատասխաններ լսել թոփ-մենեջերներից և ոչ նրանց փոխարինողներից:
«Իմանալով Facebook-ի կառուցվածքը և ինչպես է այն կառավարվում…, հարթակում ցանկացած փոփոխություն կատարվում է Ցուկերբերգի կամ Սենդբերգի իմացությամբ»,- ասել է կանադացի քաղաքական գործիչը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02