Ըստ ականատեսի` ավտոբուսը լի էր մարդկանցով Քիչ առաջ տեղեկատվություն է տարածվել, որ Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս է պայթել: Նունե Հովսեփյանը, ով պայթյունի ականատեսներից է եղել, գտնվել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա, Aravot.am-ին պատմեց, որ շատ ուժեղ պայթյուն էր. «Պայթյունից հետո արագ վազեցի այդ ուղղությամբ, արդեն ահավոր էր․․․․ ծուխ ու մենակ կմախքը մեքենայի…,- ասաց նա՝ ավելացնելով, – առաջին օգնություն ցույց տված մարդիկ ասացին, որ մի քանի հոգու փրկել են․․․ մյուսները չեն փրկվել…»: Ըստ նրա՝ մի կին, որն իր ընկերուհուն էր այդ ավտոբուսով ճանապարհել, ասաց, որ այն լի էր մարդկանցով: Ականատեսը նաեւ նշեց, որ խոսակցություններ կային, որ ավտոբուսի «գազի բալոնը» չի եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2 տուժած տեղափոխվել են շտապ օգնության մեքենայով. նրանց վիճակը գնահատվել է ոչ ծանր, շնչուղիների հետ կապված խնդիրներ կան: Մյուս տուժածներին մինչ շտապ օգնության մեքենայի մոտենալը անհատ մեքենաներով են տեղափոխել հիվանդանոց: ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրել են, որ ավտոբուսը հանրային տրանսպորտ էր՝ «Բոգդան» մանիշի ավտոբուս, այն դիզելային վառելիքով էր աշխատում: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Life.panorama.am-ին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:
Լուսանկարը` CivilNet.TV-ի
aravot.am
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47