Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի կոչով վերջերս դատարանների ելքերը փակելը լավագույն ձևը, որը կարելի էր անել, բայց մյուս կողմից էլ այլ տարբերակ չէր մնացել։
«Բոլոր առումներով այս ամենը միանշանակ քաղաքական հարց է։ Ի վերջո, հանրությունն այդ հիմնարկների նկատմամբ ուներ վերաբերմունք, որը ցուցաբերեց։ Երբ գործադիր մարմնի ղեկավարը դատարանների ելքերը փակելու կոչով դիմեց ժողովրդին, նաև նշեց, որ չպետք է լինի որևէ բռնություն։ Չնայած, որքանով ես գիտեմ, տրամադրությունները միանգամայն այլ էին, և այս դիմումով շատ բան կանխվեց, քան ինչ-որ մեծ բան տեղի ունեցավ, քանի որ չորս ժամ դատարանները շրջափակելուց հետո, մեծ բան տեղի չունեցավ, չնայած այդքան էլ հաճելի բան չէր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Մեհրաբյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենից հետո կրկին հանգել է այն եզրակացության, որ պետք է անցկացնել այնպիսի «պրոցեդուրա», ինչպիսին է «վեթինգը», որը պլանային աշխատանք է, և որի չափանիշերը դեռ պետք է մշակվեն։
Նա նաև նկատեց՝ կան հարցեր, որոնց պատասխանը մինչև օրս չկա, օրինակ՝ ինչպե՞ս են «վեթինգ» անելու, ովքե՞ր են իրականացնելու, «վեթինգ» անողներին ովքե՞ր են «վեթինգի» ենթարկելու, և այլն։
«Հասկանում ենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները շատ արագ պետք է լինեն։ Բոլոր դեպքերում մեզ սպասվում է ոչ թե վիրաբուժական, այլ թերապևտիկ աշխատանք, որը բխելու է մեր սահմանադրությունից, մեր պետության ու հանրության շահերից և համապատասխանելու է մեր միջազգային պարտավորություններին։ Սա դաս է, որ համակարգային աշխատանքն այլընտրանք չունի, քանի որ մենք տեսնում ենք, որ դատական համակարգում ահռելի խնդիրներ կան, իսկ մյուս համակարգերում խնդիրներ չկա՞ն, դատախազությունում խնդիրներ չկա՞ն, կան, ոստիկանությունում և այլ իրավապահ մարմիններում չկա՞ն։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս բոլոր անհարթությունները կհղկվեն»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02