Գերմանիայի մի քանի դաշնային հողերի իշխանությունները կոչ են անում նորմ մտցնել, որը սոցցանցերին, մասնավորապես՝ Facebook-ին, կպարտավորեցներ իրավապահ մարմինների պահանջով օգտատերերի մասին գաղտնի տեղեկություն տրամադրել: Խոսքը նրանց անձնական տվյալների մասին է, ովքեր կասկածվում են հանցագործության և ահաբեկչական ակտերի ծրագրման մեջ, հայտնում է Welt am Sonntag պարբերականը:
Դաշնային հողերի իշխանությունները վրդովված են, որ Facebook-ի ղեկավարությունը անպատասխան է թողնում այդպիսի հայտերի միջինում երկու երրորդը:
Ըստ գնահատականների՝ վերջին տարիներին Գերմանիայի ոստիկանությունը, դատախազությունը և հատուկ ծառայությունները Facebook-ի հասցեին օգտատերերի անձնական տվյալների, մասնավորապես՝ նրանց օգտահաշիվների կամ IP-հասցեների տրամադրման մասին օրական 10-ից ավել հայտ են ուղարկում:
Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոախիմ Հերմանը պահանջում է սոցցանցերի համար ներդնել «պարտադրող կետ», ըստ որի՝ իշխանությունների հայտերին կպարտավորվի պատասխանել «լիազորված աշխատակիցներից» մեկը: Բացի դրանից՝ պետք է առավելագույնս կրճատվի օգտահաշիվների կամ օգտատերերի մասին տեղեկության տրամադրման ժամկետը, հայտարարել է Հերմանը:
Մյուս հողերի իշխանությունները ևս պահանջում են օրենսդրորեն Facebook-ին պարտավորեցնել ավելի սերտ համագործակցել իրավապահ մարմինների հետ:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02