Կառավարության հետ հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց ՔԿՀ-ներում տեսակցությունների և հանձնուք տալու խնդրից։
Բաղդասարյանը նշեց, որ Ռուսաստանում կա ծրագրային համակարգ, որտեղ նախապես գրանցվում են ու նշված ժամին են գնում ՔԿՀ-եր տեսակցության կամ հանձնուք տալու: Պատգամավոր հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում նման համակարգ ներդնել՝ ՔԿՀ-ներում հանձնուք տանելու կամ ազգականների տեսակցության համար հերթերից խուսափելու համար:
«Լուծումը բավականին հետաքրքիր է: Մենք պատկերացնում ենք, որ այն առաջիկայում ներառվելու է մեր թվային ծրագրում, և դրանք կառավարելու ենք: Այս ոլորտում նախատեսվում են բավականին մեծ բարեփոխումներ՝ հայեցակարգ է մշակվում: Մենք գնում ենք այն ճանապարհով, որ սննդի որակն այնքան լավ պետք է լինի, որ հանձնուքներ տալու անհրաժեշտությունը առհասարակ վերանա»,-պատասխանեց նախարարը։
Բացի այդ, Զեյնալյանը նշեց, որ պետք է գնանք այն ճանապարհով, որպեսզի հնարավորինս քիչ ապրանքներ թույլատրվի տալ դատապարտյալին կամ կալանավորված անձին, եթե դա առաջին անհրաժեշտության ապրանք չէ։
Նախարարը նշեց, որ Կառավարությունը կրկնապատկել է տեսակցությունների քանակը, սակայն ըստ նրա, բոլորը չէ, որ օգտվում են դրանից:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ երկարատև տեսակցության սենյակներ լինելու դեպքում նրանք կարող են նաև ստանալ արտահերթ տեսակցություններ։ «Սակայն այս պահի դրությամբ հերթերի վերաբերյալ արտառոց արձանագրումներ չկան»,-ասաց նա:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02