ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կոչ արեց զերծ մնալ տարբեր ստահոդ տեղեկությունների հիման վրա կատարած գրառումներից, որոնք վերաբերում են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությանը։
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունենալու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն և նշեց, թե այս առիթով մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որոնք, ըստ նրա, հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս։
«Բայց որ այդ տեղեկությունը տարածում է մեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, իմ համար բավական զարմանալի է, չնայած պետք է անկեղծ լինեմ՝ ասեմ, որ զարմանալի չի, որովհետև հավանական թեկնածուներից մեկի հետ, որքան գիտեմ, ընկերական հարաբերություն ունի»,-ասաց նա:
«Այսօր արդեն որերորդ գրառումն է անում, թե արդեն պարզ է՝ ով է ընտրվելու։ Եթե գիտի Մարուքյանը՝ ով է լինելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանցկացվի․․․ այս գրառումները խորհրդի անդամների վրա ազդում են»,-ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ իրենք անընդհատ փորձում են քաղաքականացումից զերծ պահել բուհերի խորհուրդները և մտադիր են ապագայում՝ նոր ընդունվելիք օրենքի նախագծով այս հարցը մեկընդմիշտ հանել օրակարգից․ «Բայց նման հայտարարությունները ճնշում են գործադրում մնացած անդամների վրա՝ չթողնելով իրենց իրավունքն իրացնել»:
Հովհաննիսյանը խորհուրդ տվեց զերծ մնալ համալսարանների հետ կապված գրառումներ անելուց, հատկապես քաղաքական կոնտեքստով, որով, ըստ նրա, չեն նպաստում առավել լավ կրթական միջավայր ստեղծելուն։
«Եթե այդքան մտահոգ են, թող խոսեն կրթական միջավայրից կամ մինչ այս տեղի ունեցած արատավոր երևույթներից, երբ շատերը, որոնք այսօր խոսում են՝ լռում էին. որևէ մեկը չէր խոսում, երբ հետապնդում էին դասախոսներին։ Այսօր բոլորը դուրս են եկել, խոսում են այս թեկնածուից, այն թեկնածուից: Մեր նպատակը մեկն է, ունենալ առողջ կրթական միջավայր»,-ասաց նա և նշեց, թե որևէ մեկը չի արգելում խոսել խորհրդարանում. պետք է խոսել, բայց հետազոտությունների հիման վրա և փաստերով։
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14