Գլոբալիզացիան արմատախիլ է անում ազգային արժեքները, ուրբաթ հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռումինական ուղղափառ եկեղեցու Մշտական Սինոդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բազմաթիվ մարդիկ օգտվում են տեխնոլոգիական զարգացումից եւ տնտեսական բարեկեցությունից, սակայն էլ ավելի շատ մարդիկ դուրս են մղված, քանի որ գլոբալիզացիան նպաստել է ժողովուրդների արժեքների բացառմանը՝ թուլացնելով էթիկան եւ համակեցությունը, որը վերջին տարիներին աղտոտված է վախի ճնշող զգացումով, որը, երբեմն նաեւ արհեստականորեն ուժեղացված, հանգեցնում է ինքնամփոփությանն ու ատելությանը, Agerpres–ը մեջբերում է հովվապետի խոսքերը:-Մենք պետք է օգնենք միմյանց եւ չզիջենք ատելության եւ անհատականացման մշակույթի գայթակղությանը»: Ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիիլը Հռոմի Պապի հետ Ազգային տաճար այցելության ժամանակ հայտնել է իր երախտիքը 200 հազար դոլարի չափով ֆինանսական աջակցության համար, որը Հռոմի Պապ Հովհաննես Պավել Երկրորդը տրամադրել էր 1999-2002 թվականներին այդ տաճարը կառուցելու համար: Դանիիլը նշել է, որ Ազգային տաճարը կառուցվում է այն տարածքում, որը նախորդ պատրիարք Թեոքթիսթը ստացել էր պետությունից որպես բարոյական փոխհատուցում այդ տարածքում գտվնած 5 եկեղեցիների համար, որոնցից երեքը քանդվել էին, իսկ երկուսը՝ տեղափոխվել կոմունիստական ռեժիմի կողմից Ժողովրդի տուն կառուցելու համար: «Այդ իսկ պատճառով Ազգային տաճարը քանդված եկեղեցիների վերածննդի, ինչպես նաեւ Ռումինիայի ժողովրդի կրոնական ազատության խորհրդանիշն է»,-եզրափակել է նա: Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Ռումինիայում է:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02