Apple ընկերությունը որոշել է լիովին հրաժարվել iTunes-ից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։ Ծրագիրը կփոխարինեն ինքնուրույն հավելվածներով երաժշտության, հեռուստատեսության համար՝ macOS 10.15-ով։ «Mac-ի համար երեք նոր հավելված կլինի՝ Music, TV եւ Podcasts, որոնք կփոխարինեն iTunes-ին։ Դա համապատասխանում է iPhone-ի եւ iPad-ի համար Apple-ի մեդիա-հավելվածների ռազմավարությանը։ Առանց iTunes-ի Apple-ի գաջեթները կարելի է կառավարել Music հավելվածի միջոցով»,- գրում է գործակալությունը։ Ենթադրվում է, որ ընկերության տնօրեն Թիմ Քուկը փոփոխությունների մասին կհայտարարի WWDC 2019 համաժողովում, որը կմեկնարկի հունիսի 3-ին։ iTunes փլեերը առաջին անգամ թողարկվել է 2001-ին։ Նրա օգնությամբ Mac համակարգիչների օգտատերերը լսում էին երաժշտություն եւ պոդկաստներ, նայում էին ֆիլմեր եւ ՏՎ շոուներ։ Բացի այդ, այն օգտագործվում էր տեղեկատվության սինքրոնացման համար։ Ավելի վաղ Apple-ը, քառամյա ընդմիջումից հետո, երեքշաբթի ներկայացրեց յոթերորդ սերնդի նոր շարժական մուլտիմեդիական ձայնարկիչ՝ iPod touch, որը պահպանել է հին մոդելների դիզայնը՝ զգալիորեն բարելավելով բնութագրերը։ Ընկերության կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում նշվում է, որ iPod touch-ը օգտագործում է A10 Fusion չիփ, որն ապահովում է ավելի բարձր արտադրողականություն։ Նոր ձայնարկիչն օգտագործում է FaceTime տեխնոլոգիա։ Նորույթը չունի Touch ID եւ Face ID եւ պահպանել է նախկին մոդելի դիզայնը եւ «Տուն» մեխանիկական կոճակը։
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44