Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ:
02.06.19 | 14:19
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հունիսի 4-ից 8-ը: Եվրո-2020-ի ընտրական խաղերին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան, առանց ակումբի
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)
Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տարբեր վնասվածքների պատճառով այս անգամ հայտացուցակում չեն ընդգրկվել Մարկոս Պիզելլին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը և Յուրա Մովսիսյանը: