Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը կարող էին կազմակերպել այն երկրները, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերել Անկարային: «Այն երկրները, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Թուրքիային, կարող էին իրենք ձեռնարկած լինել հեղաշրջման փորձը: Մենք չենք ցուցաբերել ռազմական աջակցություն և հեղաշրջում չենք իրականացրել այնտեղ»,- ասել է նա: Ռահիմպուրն ընդգծել է, որ Թեհրանը չունի ստույգ տեղեկատվություն, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը ձեռնարկել է ԱՄՆ-ը: Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օգնելու հարցը: «Մենք Պուտինի հետ ցանկանում ենք օգնել Էրդողանին՝ (երկրում) լավ պայմաններ ստեղծելու և խնդիրները լուծելու համար, որպեսզի նա կարողանա ընդունել ճիշտ որոշումներ: Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ, որ Ռուհանին ու Պուտինը պատրաստ են օգնել Էրդողանին, աջակցել նրան: Կառավարությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե մյուս երկրներն ու մյուս ուժերը»,- նշել է Ռահիմպուրը:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44