«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմում Նաիրի Սարգսյանի ձևավորած «Միավորված հայեր» կուսակցության և Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցության հետ: Լուսանկարը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և կից գրել՝ «Միավորվելու ժամանակն է»: Այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել այս երկու ուժերի հետ: Հուշագրի ստորագրումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցան քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այլ արտախորհրդարանական ուժերի հետ էլ են քննարկել դաշինքով հանդես գալու ձևաչափը: «Շատ արտախորհրդարանական ուժերի հետ եղել են շփումներ, բայց մեր պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի տրանսֆորմացիան է, նոր առաջարկներ՝ ՀՀ անվտանգային համակարգին: Այս ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվելու այդ գաղափարական հենքի շուրջ։ Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»»,-հավելեց Նարեկ Կարապետյանը: Նա նշեց, որ Հայաստանում փոփոխությունը գալու է միայն Սամվել Կարապետյանի ուժով: «Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը», - ասաց Կարապետյանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02