ARM | RUS |

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին

01.06.19 | 22:02

Հունիսի 7-9-ը Հայաստանը դառնալու է մտքերի օրրան: Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Մտքերի գագաթնաժողովը»: Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը», ինչպե՞ս է ընտրվել Հայաստանը: Մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է:

– Ես սպասում եմ այն օրվան, երբ դատաիրավական համակարգի բարեփոխումների, զանազան գործիքների, ինստիտուտների ստեղծման հանրային քննարկումները ավելի կոնկրետ մարմին կունենան: Այդ մարմինը կունենա առաջարկությունների տեսք, ասենք՝ կառավարությունից Ազգային ժողով: Ազգային ժողովը, հանրությունը կքննարկեն, և երբ այդ կոնկրետ առաջարկը կհայտնվի Հանրապետության նախագահի գրասեղանին, ես ամենայն ուշադրությամբ կծանոթանամ և իմ կարծիքը կարտահայտեմ: Բայց դա, իհարկե, չի բացառում, որ եթե առանձին անհատներ, որոնք հետաքրքրված են, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն ինձ, ես իմ անձնական կարծիքը, փորձառությունը կոնֆիդենցիալ ձևով կփոխանցեմ իրենց: Սա ընդամենը կլինի Արմեն Սարգսյանի կյանքի փորձի փոխանակում առանձին իրավաբանների, մասնագետների հետ, որոնց հետ շփվելիս, նորից եմ ասում, կոնֆիդենցիալ ձևով ես երբեք չեմ զլանա իմ կարծիքը ասելու: Իրականում ես ինքս էլ կարիք ունեմ քննարկման, տարբեր կարծիքներ լսելու, նախապատրաստվելու այն օրվան, որի մասին Ձեզ ասում էի՝ երբ օրենքը կամ օրենքները կհայտնվեն Հանրապետության նախագահի սեղանին: Ես ինքս աշխատում եմ ամեն օր:

-Անդրադառնանք «Մտքերի գագաթնաժողովին»: Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը»: Առաջին անգամ այն Ֆրանսիայից դուրս է անցկացվում: Ինչպե՞ս է ընտրվել Հայաստանը: Ինչպե՞ս է ընտրվել Դիլիջանը:

– «Մտքերի գագաթնաժողովը» շատ յուրօրինակ գագաթնաժողով է, որը ստեղծվել է, եթե չեմ սխալվում 2006, թե 2007 թվականին՝ հիմնականում երկու անհատի կողմից: Ֆիլիպ Բուրգինյոնի կողմից, ով երկար տարիներ եղել է Դավոսի տնօրենը, այսինքն՝ գլխավոր կազմակերպիչը ( Կլաուս Շվաբը Դավոսի հիմնադիրն էր և նախագահը, գործադիր տնօրենը, կազմակերպիչը պարոն Բուրգինյոնն էր), շատ մեծ գործարար է՝ քաղաքական իմաստով, որովհետև կապ է ունեցել շատ լայն շրջանակ ունեցող քաղաքական գործիչների հետ, աշխատել է Time Warner-ի հետ, Dysney-ի գործադիր տնօրենն է եղել և այլն: Հիմա շատ մեծ հիմնադրամի տնօրեն է: Մյուս հեղինակը կամ կազմակերպիչը եղել է Թիերի Մալըրեն: Նա երկար ժամանակ աշխատել է Եվրոպական բանկում, եղել նրա ղեկավարը Մոսկվայում, հետո երկար տարիներ եղել է գործադիր տնօրենի տեղակալ Դավոսում:

Հետևաբար, «Մտքերի գագաթնաժողովն» ինչ-որ իմաստով, ինչպես ֆրանսիացիները կասեին, Դավոսի crème de la crème-ն է, այսինքն՝ լավագույնն է:

Մարդիկ, որոնց համար Դավոսն իր հազարավոր մասնակիցներով արդեն ընդունելի չէր, Շամոնիում՝ Մոնբլան լեռան տակ, ստեղծեցին այդ գագաթնաժողովը, որտեղ ամեն տարի հավաքվում են մոտ 200 մարդ շատ տարբեր մասնագիտություններ ունեցող՝ սկսած քաղաքագետներից, քաղաքական գործիչներից, գործարարներից, գիտնականներից, խոսում են ապագայի մասին, քաղաքական գործընթացների, 21-րդ դարի աշխարհաքաղաքական խնդիրների և մանավանդ նոր տեխնոլոգիաների մասին:

Ես երկու անգամ առիթ եմ ունեցել մասնակցել այդ գագաթնաժողովին: Մի տարի, երբ ազատ մարդ էի, և անցյալ տարի, երբ նախագահ էի և իրենց համոզեցի, որ գագաթնաժողովը բերեն Հայաստան, որովհետև նման կոնֆերանսն անհրաժեշտություն է Հայաստանում:

Հայաստան են գալու մոտ 150-200 հոգի, շատ բարձրակարգ անհատներ: Ասենք՝ քաղաքական ոլորտից, Միացյալ Նահանգներից, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահի անվտանգության գծով խորհրդականը՝ գեներալ Ջեյմս Ջոնսը, ով աշխարհահռչակ մարդ է, ղեկավարում է նաև Atlantic Councel կոչված կազմակերպությունը, էներգետիկ ոլորտում շատ մեծ համբավ ունի և զբաղվում է մասնավորապես նավթի և գազի քաղաքականությամբ:

– Լրագրողները կվկայեն, որ Ձեր արտասահմանյան այցերի ժամանակ պարբերաբար հանդիպում եք մեծ համբավ ունեցող քաղաքական գործիչների հետ, և դրանք ջերմ հանդիպումներ են լինում: Այդ կապերն օգտագործվե՞լ են «Մտքերի գագաթնաժողովի» հյուրերի ցանկը կազմելիս:

– Իհարկե: Գիտե՞ք ինչ. ընդհանրապես հրավերներն ուղարկում ես, հետո մարդիկ արձագանքում են: Ինձ համար շատ հաճելի էր, որ այս անգամ ում հրավիրեցինք, մեծ մասը միանգամից համաձայնեց: Մարդիկ, ովքեր երբեք Հայաստանում չեն եղել՝ Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ Դոմինիկ դը Վիլպենը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Ալեքսանդր Վոլոշինը, և շատ այլ հետաքրքիր քաղաքական գործիչներ, նաև ինդուստրիայի ղեկավարներ: Օրինակ «Սիմենս»-ի գլխավոր տնօրենն է գալու, «Թալես»-ի ռեգիոնալ գլխավոր տնօրենը, «Դասո»-ի ռեգիոնալ տնօրենը և շատ ուրիշ ընկերություններ: Շատ հաճելի է նաև, որ հրավիրվածների թվում կան նաև երիտասարդ գործարարներ, մի քանիսը՝ հայ, մյուսները՝ ոչ հայ, ովքեր այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների, այս նոր ստարտափային մշակույթի լիդերներ են, այսինքն՝ մարդիկ են, ովքեր հարյուրավոր, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ընկերություններ են ստեղծել:

Զրույցը լինելու է տարբեր նյութերի մասին՝ գեոպոլիտիկա, նոր տեխնոլոգիաներ, նաև արհեստական բանականության դերը: Քաղաքակրթությունների երկխոսության մասին է լինելու, 21-րդ դարի առաջնորդության մասին: Սրանք այն պանելներն են, որի մասին խոսում ենք: Սա, կարծում եմ, կարևոր է, որովհետև նախ և առաջ Հայաստանը շատերի համար դառնում է կենտրոն, մարդիկ հայտնաբերում են Հայաստանն այսպիսի կոնֆերանսով: Երկրորդը, մենք սովորելու բան ունենք: Երրորդը, այցելուների մի մասը կարող են դառնալ մեր մշտական բարեկամները: Եվ վերջապես՝ բերելով «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան՝ ես սկզբունքային համաձայնություն ունեմ, որ այս կոնֆերանսը մնալու է որպես մշտական կոնֆերանս: Ֆրանսիայում լինելու է Շամոնին և նրա քույր կազմակերպությունը՝ այստեղ: Այսինքն, մենք դառնում ենք միջազգային գեոպոլիտիկ, տնտեսական զարգացման կենտրոն:

-Իսկ Ձեր այդ կապերը Ձեր դիվանագիտական երկարամյա գործունեության արգասի՞քն են:

– Չէ, կարծում եմ՝ հակառակն է, իմ երկարամյա դիվանագիտական գործունեությունը հիմնականում իմ կապերի արգասիքն է:
-Խոսեցինք դիվանագիտությունից: Փափուկ ուժի դերը մեր արտաքին քաղաքականությունում ինչպե՞ս եք գնահատում:

– Գիտեք ինչ, փափուկ ուժը շատ էական է: Փափուկ ուժ ձևակերպման հեղինակը նորից իմ շատ լավ բարեկամներից մեկն է՝ պրոֆեսոր Ջոզեֆ Նային:

Պրոֆեսոր Ջոզեֆ Նային ԱՄՆ պետական ծառայության ամենաբարձրաստիճան պաշտոնյաններից մեկն է եղել, երկար ժամանակ Հարվարդի համալսարանի Քենեդիի դպրոցի տնօրենը, փայլուն անձնավորություն: Ես նրան և ևս մի քանի անհատի հրավիրել էի, բայց տարիքի և առողջության պատճառով հիմա չեն կարող գալ: Հավանաբար, աշնանը Հենրի Քիսինջերը և, օրինակ, նույն Ջոզեֆ Նային գալու են: Ջոզեֆ Նայիինն է կոշտ և փափուկ ուժի կիրառման գաղափարը: Կարծում եմ՝ շատ երկրներ գիտակցում են փափուկ ուժի կիրառման կարևորությունը: Անկախ նրանից՝ իրական ֆիզիկական ուժը, տնտեսական, քաղաքական ուժն ինչքան մեծ է, փափուկ ուժը որոշակի մշակույթ է պարունակում: Եվ ոչ բոլոր երկրներն են կարողանում այդ ուժը կիրառել: Ես նույնիսկ մեծ տերությունների օրինակներ գիտեմ, որոնք այդ մշակույթը չունեն:

Հայաստանի համար դա անհրաժեշտ է և հնարավոր: Ոչ թե որ մենք մեծ, այսպես ասած, քաղաքական-տնտեսական պոտենցիալ ունենք, այլ՝ ունենք այն, ինչը կոչվում է ազգային ինքնություն, ունենք բազմաթիվ հայեր, ովքեր արտասահմանում են ապրում, ունենք բազմաթիվ հայեր, որոնք մշակույթի մարդիկ են:

Փափուկ ուժի լավագույն օրինակներից մեկը Շառլ Ազնավուրն է: Նա փափուկ ուժ է, որովհետև մարդ է, ով մեծ է, աշխարհի, 20-րդ դարի ամենամեծ պոետներից մեկը: Աշխարհը ճանաչել է մեզ, մեր խնդիրները, մեր ցավերը և մեր երազները նույն Ազնավուրի միջոցով: Դա փափուկ ուժ է, և նմանատիպ Ազնավուրներ, կարծում եմ, մեր ազգը շատ ունի:

Ինչ վերաբերում է փափուկ ուժին Ձեր մասնագիտության ոլորտում, որը տեղեկատվությունն է կամ ընդհանրապես մեդիան, կարծում եմ, որ կարիք կա, որ Հայաստանը ինչ-որ ձևով նորից վերադարձնենք աշխարհի շախմատի, այսպես ասած, տախտակի վրա՝ որպես նաև տեղեկատվական կենտրոն: Ոչ միայն որպես, ռեգիոնալ կամ տեխնոլոգիաների կենտրոն, որն իմ երազանքն է ( որ Հայաստանը դառնա ժամանակակից տեխնոլոգիաների երկիր), այլ նաև մեդիայի ոլորտում: Նախնական համաձայնություն ունեմ, որ Եվրասիական մեդիաֆորումը, որի ստեղծման մեջ ես որոշակի դեր եմ ունեցել տարիներ առաջ, որի 16-րդ ֆորումը տեղի ունեցավ այս տարի Ալմաթիում, բերենք Հայաստան: Հայաստանը ոչ միայն եվրոպական երկիր է, այլև եվրասիական և նույն այդ ֆորումին նոր որակ կտա: Հայաստանը կշահի, որովհետև հարյուրավոր լրագրողներ, վերլուծաբաններ կգան, և Հայաստանն էլ նոր ձևով կներկայանա աշխարհին: Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառման ժամանակ կարիք կունենանք, որ այդ ֆորումն ունենա գործընկերներ: Եվ ես ակնկալիք ունեմ, որ Ձեր հեռուստաընկերությունը կդառնա մեր գործընկերը:

-Անպայման: Դուք նաև երկար ժամանակ գիտական գործունեություն եք ծավալել: Մեր երկրում գիտության զարգացմանն ի՞նչն է խանգարում:

– Չեմ կարող ասել, որ մեր երկրում խանգարում են գիտության զարգացմանը: Նախ, հիշենք, որ մեր հայկական գիտությունը ժառանգություն ենք ստացել (ժամանակակից բնական գիտությունը նկատի ունեմ, ոչ թե, ասենք, լեզվաբանությունը կամ պատմագիտությունը): Ժամանակակից բնական գիտությունները ստեղծվել են խորհրդային տարիներին և, հետևաբար, իրենց մեջ կրում են խորհրդային տարիների դրոշմը՝ կառուցվածքից սկսած մինչև մոտեցումներ: Այս տարիների ընթացքում՝ անկախության տարիներին, փոփոխվել է համակարգը, բայց եկեք ազնվորեն ասենք, որ շատ ինստիտուտներ, կառույցներ կան, որոնք շատ ավելի փոքրացել են, գիտնականներ, անհատներ կան, որոնք լքել են Հայաստանը, և ինչ-որ իմաստով նորից մենք պետք է հայտնաբերենք գիտական ուժը: Սակայն եթե խորհրդային տարիներին գիտությունը ծառայում էր ուղղակի պետությանը, գաղափարախոսությանը և նրա ուժին, ապա 21-րդ դարում մեր գիտությունը պետք է ծառայի մեր ազգային շահերին և, հետևաբար, տվյալ դեպքում շատ սերտ կապեր պետք է ունենա նոր արտադրության, տեխնոլոգիաների հետ, մանավանդ, մենք ապրում ենք մի շրջան, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, և նոր տեխնոլոգիաները էապես փոխելու են մեր կյանքը: Եթե մենք համընթաց կամ ներդաշնակ չշարժվենք նույն արագությամբ, ապա շատ ենք հետ մնալու: Հետևաբար, գիտության դերը մեր հանրության մեջ շատ կարևոր է:

Այն ընկերությունները, որոնց ես փորձում եմ հրավիրել Հայաստան, համալսարանները, ասենք, Հայդելբերգի համալսարանի բնագիտական մասը, Մյունխենի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը կամ մեծ ֆրանկո-իտալո-գերմանական, ամերիկյան ընկերություններ, նույն «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, «Էլետրոնիկա»-ն, նրանց գործունեության մեծ մասը գիտական են: Այսօր գիտությունը և արտադրությունը, արդյունաբերությունը սերտաճած են, և չես կարող իրարից բաժանել: Ընդ որում, այսօր արդյունաբերությունը օգտագործում է գիտության ֆունդամենտալ արդյունքները:

Այսինքն, այնպես չէ, որ 100 տարի առաջ ինչ-որ մեծ հայտնագործություն է եղել, որը մնում է զուտ ակադեմիական հետաքրքրություն: 20-րդ դարի հայտնագործությունների մեծ մասը այսօր մտնում է կյանք և արագացնում զարգացումը: Մենք այդ հնարավորությունը ունենք, որովհետև ունենք տաղանդավոր մարդիկ, ինչպես ասացի, նաև գիտության մեջ, որը փափուկ ուժ է: Տաղանդավոր հայերը, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, հսկայական թիվ են կազմում: Ես սկսել եմ նաև բանակցություններ իմ նախկին կոլեգայի՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Սադովնիչիի հետ, որին ճանաչում եմ մոտավորապես 35, 40 տարի, երբ ինքը պրոռեկտոր էր և զբաղվում էր մաթեմատիկական մոդելավորմամբ, ինձ նման:

Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ միայն ամերիկյանը լինի կամ միայն ֆրանսիականը: Ռուսական գիտությունների ակադեմիայի և գիտական հիմնարկների ու համալսարանների հետ շատ սերտ կապեր ենք ունեցել: Անպայման պետք է ներգրավենք նաև ուրիշ երկրներ, օրինակ, Հնդկաստանը, որովհետև որոշակի ոլորտներում հնդիկները շատ առաջ են անցել, ասենք՝ կենսաբանության, ծրագրավորման ոլորտներում: Չինաստանի հետ. այսօր չաշխատել չինական ընկերությունների հետ, որոնք ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաներ ունեն, կամ ճապոնական, իհարկե սխալ կլինի:

-Հաճախ ենք խոսում երկրից ուղեղների արտահոսքի մասին: «Մտքերի գագաթնաժողովը» կարծես թե հավակնում է համախմբել մտքի հսկաներին: Մենք տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի էլ ի՞նչ ունենք ցույց տալու այդ գագաթնաժողովի ընթացքում:

– Գագաթնաժողովը մի տեղ է, որտեղ մենք պետք է սովորենք, պետք է հարցեր տանք, բարեկամներ ձեռք բերենք և, իհարկե, առիթը բաց չթողնենք մեր որոշակի հաջողությունները ցույց տանք, որ մարդիկ տեսնենք, որ Հայաստանն ունի պոտենցիալ: «Մտքերի գագաթնաժողովը» ամեն տարի է լինելու և լինելու է գործիքներից մեկը:Այն ես պատկերացնում եմ ընդհանուր մի պլատֆորմի մաս, որն անվանում եմ ժամանակակից հետազոտությունների ինստիտուտ: Դա վիրտուալ գաղափար է, ոչ թե իրական, որտեղ ես կուզեի հավաքել առանձին համատեղ ձեռնարկություններ, նույն, ասենք, մեծ ֆրանսիական, գերմանական, իտալական, ամերիկյան, ռուսական ընկերությունների կամ համալսարանների հետ, բայց բոլորը լինեն ինչ-որ պլատֆորմի մեջ: Այդ պլատֆորմը, բնական է, պետք է նաև ունենա կոնֆերանսների, մտքերի փոխանակման և այլնի հնարավորություն:

-Հավանաբար, կհնչեն նաև տնտեսական հեղափոխությանը նպաստող գաղափարներ:

-Ամեն ինչ կհնչի: Ինչպես Ձեզ ասացի՝ սպեկտրը շատ լայն է, և սա է Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի գեղեցկությունը, որտեղ գալիս ես խոսելու ամեն ինչի մասին, քանի որ 21-րդ դարում ամեն ինչ կարևոր է, այսինքն՝ չես կարող տարանջատել այսօր Ձեր մասնագիտությունը՝ լրատվությունը, Ձեր ժամանցը, հետո քաղաքականությունը և տեխնոլոգիաները: Այդ բոլորը սերտաճած են իրար հետ: Տեսնում եք՝ ընդամենը Ձեր մասնագիտությամբ ունեք ամեն ինչ: Ունեք նոր տեխնոլոգիաներ, ժամանց: Մարդկանց կյանքն իրականում այդ բոլորի խառնուրդն է: Եթե մենք ուզում ենք 21-րդ դարի մասին մտածել, ապա իսկապես պետք է նայենք 21-րդ դարի աչքերով, որտեղ դոմինանտը լինելու է 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, որին ես ուրիշ անուն եմ նախընտրում տալ՝ R-evolution, այսինքն՝ արագ հեղափոխություն, որովհետև սա էվոլյուցիոն է լինելու, բայց շատ արագ: Եվ այդ պատճառով չեմ ուզում, որ մենք ևս մեկ օր, մեկ տարի, մեկ հնգամյակ կամ մեկ տասնամյակ կորցնենք և ներդաշնակ չընթանանք աշխարհի հետ:

-Ի՞նչ ներուժ ունենք ներդաշնակ ընթանալու: Ի՞նչ լծակներ ունենք իրագործելու:

-Ներուժը մեր հայ մարդն է, որին, կարծում եմ, հազարավոր տարիներ պատրաստել են 21-րդ դարի համար: Սովորեցրել են՝ ինչպե՞ս գոյատևել, ինչպե՞ս դժվարությունից դուրս գալ, ինչպե՞ս ունենալ սեփական և ուժեղ կարծիք, պատրաստ են ամեն գնով պաշտպանել և արտահայտել:Սովորեցրել են սովորել, նաև, հույս ունեմ, սովորեցրել են պատրաստ լինել երկխոսությանը, հարգել ուրիշի մտքերը, լսել ուրիշի մտքերը, սովորեցրել են, որ սովորելն անհրաժեշտություն է կյանքի ամեն պահի, սովորեցրել են լինել հանդուրժող երկխոսողի նկատմամբ, չլինել մեծամիտ, անկախ նրանից՝ ինչ տարիքի ես: Ես ուրախությամբ ձեզնից սովորելու պատրաստակամություն եմ հայտնում և ցանկացած անհատից, որովհետև դա բուն զարգացման հեղափոխության ամենահիմնական խնդիրն է:

Որովհետև 21-րդ դարում ինդուստրիալ հեղափոխությունը կամ R-evolution կոչվածը տեղի է ունենալու հիմքում ունենալով կրթական համակարգը: Ուրեմն՝ մեր առաջնային խնդիրներից մեկը կրթական համակարգը բարելավելն է և նաև սովորեցնել սովորել ամեն օր:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55