Սիրիայի Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի խոշորագույն պարենային շուկան, որն ավերվել է զինյալների կողմից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինժեներ Մուստաֆա ալ Ալին:
Մարտական գործողությունների ընթացքում շուկան գրավվել էր ահաբեկիչների կողմից: Նրանք դրա տարածքում կազմակերպել էին ամրացված շրջան եւ բանտ՝ գերիների համար: Հեռանալուց առաջ զինյալները փորձել են քանդել շուկայի շենքերը, դրանք խիստ վնասվել են: Նոր շուկան կառուցվում է քանդված տների տարածքում, որոնք ենթակա չեն վերականգնման:
«Բոլոր այս տները հեռացվելու են, կլինեն նոր շրջաններ, շքեղ շրջաններ, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Այստեղ աշխատում է շուրջ 15 միավոր տեխնիկա՝ էքսկավատորներ, մեքենաներ:
Մոտավորապես 120 մարդ է աշխատում այստեղ»,-ասել է ինժեները: Ներկայում առեւտրականները մեծ շուկայի բացակայության պատճառով իշխանությունների թույլտվությամբ զբաղեցրել են տեղի փողոցներից մեկը:
«Ամբողջ բանջարեղենն աճեցված է Հալեպի մերձակայքում, ուստի գները բարձր չեն»,-ասել է վաճառողներից մեկը: Այստեղ կարելի է գնել բոլոր մթերքները՝ լոբի, սմբուկ, լոլիկ, կարտոֆիլ, մրգեր:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02