ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ որոշումը կայացրել է համայանքի ավագանին: Լրագրողների հետ զրույցում Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ: «Աշխատանքները սկսել են իրականացվել 2017 թվականից: Մարզադաշտը կառուցվել է դեռ 1980-ական թվականներին»,- նշեց համայնքապետը: Նրա խոսքով` այն ժամանակվանից ի վեր ցանկապատն ամբողջությամբ քայքայվել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցվել է նաև հանդերձարան, որտեղ առկա են բոլոր հարմարությունները: Մարզադաշտի բացմանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Հենրիխ Մխիթարյանի ժամանելուն պես Սպանդարյան համայնքի բոլոր երեխաները դիմավորեցին նրան «Հենո, Հենո, Հենո» վանկարկումներով: «Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, և այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն»,- ասաց Մխիթարյանը: Շիրակի Մարզպետը վստահություն հայտնեց, որ այս մարզադաշտի բացումից հետո Սպանդարյանից անվանի ֆուտբոլիստների մասին դեռ կլսի: Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03