ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Ամերիկան Մեքսիկայից մինչեւ կոկորդը կուշտ է»: Թրամփի խոսքով՝ նա «ծաղրում» է ԱՄՆ-ին՝ չկանգնեցնելով Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների հոսքը, որոնք հյուսիս են ուղեւորվում՝ ԱՄՆ-ում ապաստան ստանալու հույսով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը, որը սպառնում է մեքսիկական ապրանքների համար 5-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել, եթե Մեխիկոն միգրանտներին չկանգնեցնի դեպի ԱՄՆ ճանապարհին, իր հարավային հարեւանին մեղադրում է «վերցնելու, բայց երբեք չտալու մեջ»: «Տասնամյակներ շարունակ այսպես է եղել»,- հավելել է նա:
«Նա կա՛մ կկասեցնի մեր երկիր թմրադիլերների, կարտելների, մարդկանց վաճառողների, խարդախների եւ ապօրինի ներգաղթյալների ներխուժումը, ինչը կարող է անչափ հեշտ անել, կա՛մ մեր բազմաթիվ ընկերությունները եւ աշխատատեղերը, որոնց հիմարաբար թույլ ենք տվել տեղափոխվել սահմանի հարավային կողմ, հարկման (մաքսատուրքերի) միջոցով կվերադարձվեն Միացյալ Նահանգներ»,- ասել է նա:
Մեքսիկայի վրա Թրամփի հարձակումներից մեկ օր առաջ այս երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ենթադրություն էր հայտնել, որ իր երկիրը կարող է միգրացիան սանձելու փորձ կատարել: Նրա խոսքով՝ ինքը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մաքսատուրքերի սահմանման սպառնալիքը քննարկել հունիսի 10-ից՝ որպես Կենտրոնական Ամերիկայի երկրներից ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջոց:
«ԱՄՆ կառավարության պաշտոնյաները երկխոսություն հաստատելու եւ համաձանության ու փոխզիջումների հասնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել էր Մեքսիկայի նախագահը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02