ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։
Ըստ Ուրիախանյանի՝ նախագիծն ունի հանրային պատվեր և գրեթե անընդմեջ մարդիկ բարձրացրել են խնդիր, որ 30, 35, 40 տարեկանից սկսած՝ ունենում են խնդիր աշխատանքի ընդունվելիս։ «Մարդիկ գանգատվում են, որ տարիքը պրոբլեմ է, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում, և առաջացավ միտք՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությամբ հանդես գալ և պահանջ ձևակերպել, որ աշխատանքային խտրականությունների շարքին դասվի նաև տարիքային սահմանափակման արգելքը»,-ասաց նա։
Ուրիխանյանը նշեց, որ հնչում են մտահոգություններ, որ չնայած հսկողական մեխանիզմները բավարար չեն, բայց հաջորդիվ կանդրադառնա նաև դրանց, որ պետական գերատեսչական մարմինները խիստ հսկողություն սահմանեն, նույնիսկ գուցե նոր մարմին ձևավորվի։
«Պահանջվում է մինչև 20 տարեկան, բարետես արտաքինով աղջիկ» հայտարարությունները նյարդայնացնող են մեր հասարակության համար, և այս նախագիծը նախ և առաջ ունի բարոյական կարգավորման նպատակ, երկրորդ՝ արդեն որպես մեխանիզմ գործարկվելու»,-ասաց նա։
Նշենք, որ նախագծով սահմանվում է՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է։ Ըստ սահմանման՝ խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության,տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02