Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի և մինչև Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը: Հանրապետության նախարարների կաբինետի նոր անդամների հայտարարման ու նշանակման արարողությունը կայացել է հունիսի 3-ին Վիեննայի Հոֆբուրգի պալատի նախագահական դիվանատանը:
Ավստրիայի անցումային կառավարությունում տեղի է ունեցել դաշնային մի քանի նախարարությունների, դաշնային կանցլերի գերատեսչությունում նախարարների պաշտոնների միաձուլում և հանրապետության ֆինանսների ու ներքին գործերի նախարարություններին առընթեր պետքարտուղարների պաշտոնների լուծարում:
Ընդամենը նախարարների կաբինետում կաշխատի կառավարության 12 անդամ. վեց պաշտոն զբաղեցրել են տղամարդիկ, վեց պաշտոն՝ կանայք: 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնն Ավստրիայի պատմության մեջ առաջին կինն է դարձել դաշնային կանցլերի պաշտոնում: Մինչև այդ նշանակումը նա զբաղեցնում էր Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Կրթությամբ իրավաբան Բիրլյայնը ծնվել է Վիեննայում 1949 թվականի հունիսի 25-ին, բարձրագույն կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում:
1990-2003 թվականներին ծառայել է Ավստրիայի Գերագույն դատարանին առընթեր գլխավոր դատախազությունում: 2018-2019 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Անցումային կառավարության խնդիրն Ավստրիայում իշխանության գործադիր թևի աշխատանքի ապահովումն է մինչև այս տարվա աշնանը կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Ավստրիայի կառավարությունում փոխատեղումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը անվստահության քվե հայտնեց Սեբաստիան Կուրցի նախարարների կաբինետին՝ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի աղբկահարույց պաշտոնաթողության ֆոնին ծավալված կառավարական ճգնաժամի կապակցությամբ:
Մայիսի 28-ին Ավստրիայի նախագահը պաշտոնաթող արեց Կուրցի գլխավորած կառավարությունը և նրա նախարարներին հանձնարարեց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչև նոր կանցլերի նշանակումը և անցումային կառավարության ձևավորումը: Ավստրիայի ժողովրդական կուսակցության և Ավստրիայի ազատության կուսակցության կոալիցիոն կառավարության փլուզման պատճառով հանրապետությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում 2019 թվականի սեպտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02