«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու, յուրայիններով համալրելու համար։
Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, և գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մեր թերթի դեմ արշավ նախաձեռնած Լիլիթ Մինասյանը։
«Որոշակի ստորաբաժանումներ կան, որոնց կուրացիան իրականացնում է Մինասյանը։ Մենք դեռ ընդհանուր պետք է պատկերացնենք ԱԺ կառուցվածքը, որ հասկանանք՝ ինչն ինչոց է, նոր իրականացնենք մրցույթ։ Հավանաբար, պաշտոնների անձնագրերի վերանայման խնդիր կլինի»,- ասել է Գալստյանը։
Այսինքն՝ կառուցվածքային փոփոխություննե՞ր են հնարավոր։ «Հաշվի առնելով մեր առջև դրված խնդիրները, այն տեսլականը, որ մենք ունենք, միգուցե նաև անհրաժեշտություն լինի կառուցվածքային փոփոխությունների»։ Այսպիսով՝ կկարողանաք առանց գլխացավանքի ձեր կադրերով համալրել խորհրդարանը, վհուկների որս սկսել։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կադրեր չունեմ, ավելին՝ ես բոլոր կադրերի մասով հայտարարում եմ մրցույթ, որի համար հատուկ էջ եմ բացել, անկախ նրանից՝ պետական ծառայո՞ղ են, թե՞ պայմանագրային»։
Բայց դուք իմ հիշատակած պաշտոնի համար մոտ մեկ տարի է՝ մրցույթ չեք հայտարարել։ «Հիմա Դուք մի բան եք ասում, որ ես ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում։ Էլի եմ ասում՝ կան պաշտոններ, որոնց անձնագրերը վերանայելու կարիք միգուցե զգացվի»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02