ARM | RUS |

Հայտարարություն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ

04.06.19 | 14:26

2018 թվականի գարնանը ժողովրդական ոչ բռնի պայքարի ուժով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտից դուրս մղվեցին տարիներ շարունակ երկրի քաղաքացիներին հարստահարող, նրանց իրավունքները ոտնահարող և տարրական շահերն արհամարհող կառավարիչները։ Հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած նոր առաջնորդների նկատմամբ կտրուկ աճեցին քաղաքացիների պահանջները և սպասելիքները։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ընտրյալ Ազգային ժողովը և նրա կողմից նշանակված կառավարությունը պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ երաշխավորելու ՀՀ սահմանադրության հիմքերն՝ ունենալու ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, և այդ համատեքստում՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, որի դեմ առաջին հերթին ուղղված էր ժողովրդական ապստամբությունը։

ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունվարին ՀՀ Ազգային Ժողով ներկայացվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որում առաջարկվեցին հսկայածավալ փոփոխություններ և դրանք ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Այդուհանդերձ, Նախագիծը խիստ խնդրահարույց համարվեց գործարար և սոցիալական տարբեր շերտերի ու խմբերի համար։

Աշխատողների տեսանկյունից վիճելի են գնահատվել եկամտահարկի համահարթեցմանն առնչվող դրույթները, որոնց համաձայն նվազելու են միջին և բարձր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտահարկի դրույքաչափին։ Միաժամանակ, բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով բարձրացվելու են լայն սպառման մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը բերելու է ցածր եկամուտ ստացողների ծախսերի ավելացմանը: Բացի այդ, նախագծով նվազելու է բիզնեսի շահութահարկի, շահաբաժնի հարկի դրույքաչափը՝ հավասարեցելով եկամտահարկի դրույքաչափին՝ այդպիսով ակնկալելով եկամտահարկի ստվերի կրճատում։

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում խիստ մտահոգիչ ենք համարում դրա առաջ մղման գործընթացները և հիմնավորումները։ Մասնավորապես․

  1. Չի մշակվել հարկային փոփոխությունների ամբողջական հայեցակարգ, որով առավել համապարփակ և ընկալելի կներկայացվեր առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը և փիլիսոփայությունը՝ փոխանակ կցկտուր շեշտադրելու զուտ տնտեսական զարգացմանն ու ստվերից դուրս բերմանը միտված նպատակներն ու միջոցառումները։
  2. Չի կատարվել Նախագծով առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատում, այդ թվում՝ բյուջետային և սոցիալական։ Չի վերլուծվել նախագծի ընդունման արդյունքում հարկային փոփոխությունների ազդեցությունը պետական բյուջեի վրա և կորուստների հետևանքները հենց «տնտեսական հեղափոխության» համատեքստում։ Չկան տվյալներ, թե որքան է կազմում բարձր աշխատավարձով վճարվող չգրանցված և բարձր աշխատավարձը ցածր ձևակերպված աշխատատեղերի թիվը և որքանով դրա արդյունքում կփոխհատուցվեն հնարավոր բյուջետային կորուստները։ Չի վերլուծվել հարկային փոփոխությունների ազդեցությունը աղքատ կամ աղքատության եզրին գտնվող խավի վրա։
  3. Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ավելի վաղ փուլում չեն քննարկվել շահագրգիռ կողմերի ազդակիր շրջանակների հետ, ինչի արդյունքում նախագծի առանձին հատվածների հրապարակային դառնալուն պես առանձին խմբեր ստիպված էին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներով պաշտպանել իրենց նեղ շահերը։ Կազմակերպված խորհրդարանական լսումներն, ըստ էության, կրեցին իմիտացիոն բնույթ, քանի որ հնչեցված մտահոգությունները իրենց արտացոլումը չգտան բովանդակության և գործընթացի մեջ։
  4. Սոցիալական արդարությանն առնչվող մտահոգություններին արձագանքելով ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել անշարժ գույքի հարկման դրույքաչափերը, սակայն դա առավել նպատակահարմար և տրամաբանական կլիներ դիտարկել փաթեթով՝ քաղաքականության հիմքում ունենալով համապարփակ և ոչ հատվածային հաշվարկներ։ Կային նաև առաջարկություններ սահմանելու չհարկվող շեմ՝ որոշ չափով թեթևացնելու աղքատների հարկման բեռը, սակայն, ցավոք, դրան ընթացք չի տրվել, ինչը կարող է չարվել՝ հաշվի առնելով սոցիալական արդարության տեսլականի բացակայությունը։ Նման պայմաններում կասկածի տակ է դրվում ինչպես քաղաքականություն վարողների նեղ նպատակադրումը և հանրային շահին հետամուտ լինելու նրանց ցանկությունը, այլև բուն պրոֆեսիոնալիզմը և ռեֆորմներ անելու կարողությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկամտահարկի համահարթեցմանն առնչվող փոփոխություններն ազդեցություն են թողնելու հասարակության սոցիալապես առավել խոցելի շերտերի վրա, ինչպես նաև անվստահություն են սերմանելու հանրային լայն զանգվածների մոտ, կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին Նախագծի եկամտահարկի համահարթեցմանն առնչվող դրույթների ընդունումը հետաձգել՝ դրանց անդրադառնալով փաթեթային և համապարփակ լուծումներով՝ առանցքում ունենալով սոցիալական արդարության և դրա ընկալման հաստատումը։

Այս մոտեցման պարագայում միայն կապահովվի սոցիալական պետության պարտավորությունների կատարումը սեփական քաղաքացիների նկատմամբ և հարկային քաղաքականության առավել լայն ընկալումն ու ընդունումը։


Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․ Պեսկով

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․...

18:14

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

18:00

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված...

17:58

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների...

16:52

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից...

16:38

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային...

16:16

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական...

16:04

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան. վարչապետ

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան....

12:35

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի...

12:15

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ...

11:12

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ. Զաքարյան

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է...

11:03

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան...

10:47

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարել

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն...

10:33

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

10:19

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի...

10:02

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ...

09:45

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․...

09:22

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02