Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվեց աշխատանքային գրքույկների (այսուհետ՝ գրքույկ) թվայնացման աշխատանքների ժամկետը մինչեւ 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Ծառայությունը դիմում է բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց, որոնց գրքույկները դեռեւս թվայնացված չեն. Ծառայության տարածքային բաժինները ս.թ. հունիսի 4-ից վերսկսում են գրքույկների ընդունումը՝ թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործատուները, որոնք ունեն մասնաճյուղեր կամ առանձնացված ստորաբաժանումներ, գրքույկները ներկայացնում են ելնելով անձնակազմի գործի վարման սկզբունքից (կենտրոնացված կամ ըստ ներկայացուցչությունների (մասնաճյուղերի): Խնդրում ենք նկատի առնել, որ մինչեւ 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում եւ զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց: Ֆիզիկական անձի գրքույկը, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից՝ տվյալի սուբյեկտի կողմից տրված պարզ լիազորագրի առկայության դեպքում: 2019 թվականի ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող եւ կենսաթոշակառու հանդիսացող անձանց (այդ թվում՝ աշխատող) գրքույկները թվայնացման չեն ներկայացվում: Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը հորդորում է գործատուներին չհապաղել եւ գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ: Գրքույկները սահմանված կարգով թվայնացման ներկայացնելու նպատակով Ծառայությունն իր տարածքային բաժինների հետ միասին պատրաստակամություն է հայտնում պարզաբանելու բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց հուզող հարցերը:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44