Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական․ 2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, իսկ ծախսերի համար 1 տրիլիոն 447 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել, համապատասխանաբար պակասուրդը նույնպես ունեցել է համեմատաբար ցածր կատարման աստիճան, կատարողականը եղել է 65.1 տոկոս կամ ընդամենը 105 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:
Ծախսերի մասով, ըստ Ջանջուղազյանի, ունեցել են փաստացի 24.1 տոկոս ՀՆԱ-ի կատարողական, իսկ դեֆիցիտը կազմել է 1.8 տոկոս:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ եկամուտների, ծախսերի և պակասուրդի համար «Պետական բյուջեի մասին» օրենքով ամրագրված են որոշակի թվեր, սակայն նաև կան որոշակի դրույթներ, որոնցով նախատեսված է, թե որ գործառնությունները պետք է իրականացվեն տարվա ընթացքում և արտացոլվեն փաստացի ցուցանիշների մեջ:
Նա կատարված փոփոխությունները բաժանեց մի քանի մասերի, այդ թվում՝ արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառումը թե՛ ծրագրային, թե՛ փաստացի ցուցանիշներում, կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արտացոլումը:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44