Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2018-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանից հետաքրքրվեց օրերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Վրաստանի կողմից ներկայացված «Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևից, որի քվեարկությանը ՀՀ-ն չմասնակցեց։
Շիրակ Թորոսյանը նկատեց, որ սա նոր դիրքորոշում է և հարցրեց, թե արդյոք սա ՀՀ-Վրաստան փոխհարաբերությունների նոր որակ է, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություն է, վերադարձ է նախկին ջենտլմենական պայմանավորվածության և արդյոք ՀՀ-ն էլ կարող է ակնկալել նման չեզոք վերաբերմունք իր նկատմամբ։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ն ունի ռազմավարական գործընկերություն ՌԴ-ի հետ և ծավալուն օրակարգ։ «Մեր ձևավորված խորը հարաբերությունների օրակարգը ՌԴ-ի հետ մնում է անփոփոխ և մենք շարունակել ու շարունակելու ենք այդ հարաբերություների խորացումը, որը նաև ընդգրկված է կառավարության ծրագրում»,-ասաց նա։
ԱԳ նախարարը նաև նշեց, որ Հայաստանը նաև ունի կարևորագույն օրակարգ Վրաստանի հետ որպես հարևան պետություն։ «Նույնպես ընդարձակ և կարևոր օրակարգ ունենք համագործակցությունների, որոնք նույնպես առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը և մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարևորագույն ուղղություններով՝ համադրելով երկու շատ կարևոր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս»,-ասաց նա։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02