Հայաստանի համար գերակա խնդիր է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միգրացիոն ծառայության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ բազմիցս նշվում է, որ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ պետք է սկսվեն պատեհ պահի, բայց կոնկրետ ժամկետ նշված չէ, նա խնդրեց նշել, թե հայկական կողմի գնահատականով այդ պատեհ պահը երբ է:
«Իհարկե դա բանակցային արդյունք է: Պատեհ մեր դեպքում նշանակում է այսօր, իրենց դեպքում այն պահից, երբ կկարողանանք համոզել անդամ պետություններին և հանձնաժողովին, որ այս գործընթացն անհրաժեշտ է սկսել: Մենք այդ առումով ունենք բավարար աջակցություն, բայց նաև ունենք բավարար ընդդիմություն այդ գործընթացը սկսելու համար: Մեր հիմնական գերակա խնդիրն այսօր երկխոսության ճանապարհը բացելն է` ի ցույց բերելով այն բոլոր գործառույթները, որոնք իրականացվել են Հայաստանում, և որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսությունը: Դրա համար պատեհ պահը մեզ համար այսօր է»,-ասաց Մնացականյանն ու նշեց, որ դեռևս ԵՄ անդամ երկրների գործընկերներին համոզում են, որ դա իրապես այսօր է:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` նույն թեմային առնչվող հարցին` Մնացականյանը նշեց, որ ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ մեր մասնագետները`միգրացիոն ծառայությունից, ոստիկանությունից, բոլոր այն գերատեսչություններից, որոնք անմիջական առնչություն ունեն հարցին, մշտական կապի մեջ լինեն իրենց եվրոպացի գործընկերների հետ: «Հայաստանի մասնագետները պետք է կապի մեջ լինեն, ուժեղացնեն կապը ԵՄ անդամ պետությունների համապատասխան մասնագետների հետ, ցույց տան երկրում իրականացվող արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը»,-նշեց նախարարը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01