Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Այսօր ՀՀ պետական բյուջեի կատարման մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանից բացի, 193 անդամ երկրներից այս ցանկում են միայն 48-ը:
«Նախորդ տարի Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցուցակում` կազմակերպության կանոնավոր բյուջեի ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար` որպես տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները»,-մանրամասնեց Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ 2019-ից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին՝ 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: Միևնույն ժամանակ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նախնական կանխատեսումներ։
«Միջազգային կազմակերպությունների գծով՝ մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչ 30 տոկոս աճ` պայմանավորված վերոնշյալ տոկոսային աճով»,- եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02