«Եկեք դիվանագետների հետ կապված հարցը հստակ դնենք: Ձեր համար ավելի շատ ցավալի չլինի, քան իմ համար է, որովհետև իմ տան մասին է խոսքը և ես պատասխանատու եմ ամբողջ համակարգի և այնպիսի որոշումների համար, որոնք պահպանում են ծառայության համապարփակությունը»: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Զոհրապ Մնացականը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպես են շարունակում նոր իրողության պայմաներում իրենց պաշտոնավարումն այն դիվանագետները, որոնք ծառայել են նախորդ հանցավոր ռեժիմին։
«Կարողանո՞ւմ են ինտեգրվել նոր մարտահրավերներին ու խնդիրներին, որոնք դուք առաջադրում եք այդ դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցիչներին»,-հարցրեց Բաբաջանյանը։
Նախարարը նշեց, որ բոլորն, ովքեր դիվանագիտական ծառայության մեջ են, ունեն պարտավորություն ապահովելու հասարակական ծառայություն։ «Դուք չեք կարող սպասել ցանկացած մասնագիտության տեր ինչպես է աշխատում նոր պայմաններում, իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը։ ՀՀ-ի արտաքին օրակարգն ինքը մասնագիտական ծառայություն պահանջող գործառույթ է, և սա ամենակարևոր նպատակն է մեր։ Պետության ամրապնդման առումով ցանկացած իշխանության պայմաններում դիվանագիտական ծառայությունն իրականացնում է մասնագիտական պարտականություն, որոնք վերաբերում են ՀՀ-ի անվտանգությանը, շահը առաջ տանելու պարտավորությանը»,-ասաց նա։
«Սկզբունքորեն մենք կարողացել ենք ապահովել կայունություն, միևնույն ժամանակ իրականացնելով բարեփոխումներ»,-ասաց նախարարը։
Արման Բաբաջանյանը նկատեց, որ Մոսկվայում ՀՀ-ն ունի երկու դիվանագիտական ներկայացուցչություն և տարբեր նախարարություններին և ուժային կառույցներին առընթեր ներկայացուցիչներ։ Ըստ նրա, այս մարդկանց աշխատանքը չի համակարգվում մեր դեսպանատան ու դեսպանի կողմից։
«Մինչդեռ դեսպանը պետք է լինի այն անձը, ով պետք է համակարգի բոլորի աշխատանքը, իմանա ով ինչով է զբաղված այնտեղ, և հաշվետու լինեն դեսպանին»,-ասաց նա և հարց առաջադրեց՝ շռայլություն չի՞ երկու ներկայացուցչությունը, քանի որ ահռելի ծախսեր է ենթադրում։
Զոհրապ Մնացականյանը նշեց, որ Մոսկվան ՀՀ-ի համար կարևոր ուշադրության կենտրոն է։ «Այո, երկու ներկայացուցչություն ունենալը կարևորություն է, որը ներկայացնում է ՀՀ-ն ՀԱՊԿ-ում և ներկայացուցչությունը, որն իրականացնում է երկկողմ գործառույթը, այսինքն՝ դեսպանը։ Լինելու է և մնալու է երկու առանձին ներկայացուցչություն, և սա մենք չենք քննարկում, բայց եթե կարող ենք օպտիմիզացման առումով գտնենք գործառույթները, որ մեկ տեղից իրականացնենք, սրան արդեն իսկ անդրադառնում ենք»,-ասաց նա։
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02