«Քրդական համայնքների միության» համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային գոտիներում, այլ նաև բնակելի գոտիներում:
«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- թուրքական «Haber.sol» լրատվական կայքի փոխանցմամբ սպառնացել է Բայըքը:
Նշելով, որ այդ ամենը նոր փուլ է, նա զգուշացրել է, որ արդեն քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ոստիկանությունը նախկինի նման չի կարող հանգիստ մնալ, քանի որ քուրդ զինյալները դիմելու են նոր գործողությունների:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Բայըքին դիտարկում են որպես «ահաբեկիչ»:
2015թ. Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր Թուրքիայի կողմից հետախուզվող «ահաբեկչների» անվանացանկը: Այդ ցուցակում բացի Բայըքից, ներառված էր նաև իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44