«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ քրեադատավարական ընթացակարգով իրենք ամեն բան անում են խափանման միջոցը փոխելու հարցով, նաև ընդգծել. «Սա ամենադաժան դեպքն է»:
Որքան էլ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը սոսկալի է և մարդկանց մոտ արդարացի զայրույթ է հարուցել, այնուամենայնիվ, արձանագրենք՝ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը չպետք է վերածվի պատժի: Այս առումով պատահական չէ, որ երեկ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշել է, թե իրենք ուսումնասիրություններից հետո եզրահանգումներ կանեն, թե որքանով է խափանման միջոց կալանքը համատեղելի Մ. Գրիգորյանի առողջության հետ։ ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից:
Մինչ այդ, նկատենք՝ նախկին իշխանությունների օրոք, չնայած առողջական լուրջ խնդիրներին, տևական ժամանակ կալանքի տակ էր պահվում «Սասնա ծռերի» գործով հայտնի Հաց Բերողը` Արթուր Սարգսյանը: Թեև ակնհայտ էր՝ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի էր, բայց իշխանությունները որպես պատիժ շարունակում էին Սարգսյանին պահել բանտում: Ու նրա մահը առ այսօր ծանրացած է նախկին իշխանությունների խղճին: Եթե նման բան կրկնվի Գրիգորյանի դեպքում, առնվազն չի տեղավորվի նոր Հայաստանի որդեգրած սկզբունքների շրջանակներում, որքան էլ Մանվել Գրիգորյանի կերպարը հասարակության համար լինի մերժելի, նրան մեղսագրվող հանցանքը՝ աններելի: Ու բացի այդ` կա մեկ ուրիշ հանգամանք. այս ամենը կարող է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել ՄԻԵԴ-ում և կարող է միջազգային կառույցներում մեր վարկանիշի վրա ստվեր գցել: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե լրջորեն քննարկեին նրա խափանման միջոցը փոխելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45