Facebook-ի թվային արժույթը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի շաբաթ հետո: Engadget-ի տեղեկություններով՝ «կրիպտոյի» դեբյուտը տեղի կունենա մինչեւ հունիսի վերջը: Ավելի վաղ կարծում էին, որ այն կթողարկվի միայն 2020 թվականին, փոխանցում է HighTech+-ը: Վճարային նոր միջոցի հանրաճանաչությունը մեծացնելու համար սոցցանցի ղեկավարությունը բոնուսներ կվճարի վաճառողներին, որոնք համաձայնվել են այն ընդունել: Դրանից բացի, նախատեսվում է «կրիպտո» ձեռք բերելու նպատակով փոխանակման կետերի ցանցի ստեղծում: Իսկ ընկերության աշխատակիցները ցանկության դեպքում կարող են աշխատավարձը դրանով ստանալ: Facebook-ի թվային արժույթը կլինի շատ ավելի կենտրոնացված եւ կայուն, քան բիթքոինը: Արժեքի փոփոխականության դեմ պաշտպանության երաշխիք կդառնա կողմերի, ֆինանսական ընկերությունների հետ գործընկերությունը, որոնցից սոցցանցը կգանձի 10 մլն դոլարի լիցենզիոն մուտքեր: Այս փողը կնախատեսվի «կրիպտոյի» կայունության պահպանմանը: Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել համանման լուրերը: Եթե դրանք ստույգ լինեն, սոցցանցի օգտատերերը կունենան «անսահմանափակ» վճարային միջոց, որը կախված չի լինի ազգային արժույթի տատանումներից: Մյուս կողմից, սակայն, սոցցանցի մեծ թվով օգտատերեր հավատը կորցրել են ինչպես ընկերության ղեկավարության, այնպես էլ կրիպտոարժույթի գաղափարի նկատմամբ: Արդյո՞ք Facebook-ի նախաձեռնությունը հաջողված կամ ձախողված կլինի՝ կկարողանանք հասկանալ արդեն առաջիկայում:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44