«Հակառակորդի կողմից մեծ ծավալով ձեռքբերված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ է լինելու ՀՀ-ի նոր զինատեսակների ձեռքբերումը, ուղղակի բաց չենք կարող խոսել, ձեռքբերումից հետո ՊՆ-ն կհայտնի»։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՌԻԱ Նովստի»-ին տված հարցազրույցին, որ ընթացքում վերջինս նշել էր, որ մենք բավականաչափ «Իսկանդեր» ունենք, բայց ՌԴ-ից ինչ-որ ոչ փոքր բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են զենքի մատակարման հարցը։ Տիգրան Կարապետյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պայմանագրով, վարկային միջոցներով զինատեսակների ձեռքբերմանը, այլ նաև կանխիկ միջոցներով։
«Խոսում ենք այն ոլորտի մասին, որի վերաբերյալ չի կարելի խոսել այն ժամանակ, երբ բանակցային փուլում է։ Եթե կառավարության ծրագրին անդրադառնանք, պաշտպանության մասով հստակ ուղղությունները նշված են՝ հեռահար, ճշգրիտ հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ժամանակակից կործանիչ ավիացիա, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր... այսինքն՝ այս ամենի շրջանակներում մեր Պաշտպանության նախարարությունը, երկրի ղեկավարությունը որոշում է կայացնում, որ զինատեսակներից գնի:
Այս պահին արդեն կան որոշ զինատեսակների մասով բանակցություններ, համաձայնություններ, ոչ միայն ՍՈՒ 30 ՍՄ-ները: Ուղղակի կարծում եմ՝ դեռ ժամանակը չի բաց տեքստով խոսելու: Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտություն կտեսնի, կտա այդ մասին տեղեկություններ, բայց բավականին ժամանակակից զինատեսակների ձեռքբերման մասին է խոսքը»,-մանրամասնեց նա։
Պատգամավորը շեշտեց, որ մեր ձեռքբերումներով չեզոքացնելու ենք հակառակորդի հնարավոր գործողությունները։
«Հստակ տեղեկություններ ունենք՝ ինչ կա հակառակորդի զինանոցում, և մեր քայլերի տրամաբանությունը հենց դա է՝ չեզոքացնել հակառակորդի զինանոցում առկա զինատեսակների առավելությունը»,-եզրափակեց նա ՝ շեշտելով, որ այդ թեմայի վերաբերյալ ասաց այն, ինչ հնարավոր էր ասել, մնացածը գաղտնիություն պարունակող հարցեր են։
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02