«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։ Փոխարենը՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը շատ անգամ հասցրեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Դա հաջողությամբ արվեց՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ նախընտրական գործընթացներում։ Խոսվում էր եկամտային հարկը նվազեցնելու, միկրոբիզնեսին արտոնություններ տալու, տաքսի ծառայություն մատուցողներին հարկերից ազատելու մասին։ Այդ ամենը, անշուշտ, ոգևորող էր։ Բայց միաժամանակ վարչապետը խնամքով թաքցնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մյուս կողմը՝ հարկային բեռի նախատեսվող ավելացումները։ Բեռ, որն ուղղակիորեն կրելու էր սպառողը։ Խոսքն ակցիզների բարձրացման մասին է։ Հիմա դա կարծես այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Ոչինչ, որ ակցիզային հարկի փոփոխությունների ընդունումով թանկանալու են մի շարք ապրանքներ։ Ընդհակառակը` կառավարությունն ուզում էր թանկացումների շատ ավելի մեծ շրջանակ ընդգրկել, նաև բեռի ավելի կտրուկ բարձրացումների գնալ։ Սակայն հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Դրա հետ կապված դժգոհությունների բավական լուրջ ալիք բարձրացավ։ Մարդիկ փողոց դուրս եկան։ Տուրք տալով հասարակության բողոքներին՝ կառավարությունը ստիպված էր հրաժարվել որոշ նախաձեռնություններից։ Չնայած այն, ինչ մնում է, բավարար է, որպեսզի սպառողները զգան Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների բացասական ազդեցությունը սեփական գրպանի վրա»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02