Ի հայտ է երեկ երեք հանգամանք, որոնք վկայում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով The National Interest-ին: Ենթադրությունը, որ Թրամփի վարչակազմը կարող է ներքաշել ԱՄՆ-ին տարածաշրջանում նոր պատերազմի մեջ, ներկայումս անհեռանկարային է: Թրամփը որոշել է «արգելակել»: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը գրեթե հանգեցրել էր նոր ռազմական բախման Պարսից ծոցում, սակայն այժմ Վաշինգտոնի մոտ կասկածներ են առաջացել: Առաջին հանգամանքը կապված է ԱՄՆ-ի նախագահի և ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնի միջև տարաձայնությունների հետ: Հենց նա է Եվրասիայում «պատերազմի գլխավոր հրահրողը»: Իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների խոսքով՝ Բոլթոնը կարող է լավագույն դեպքում հայտնվել պահեստայինների շարքերում, իսկ վատագույն դեպքում՝ դասվել աութսայդերների թվին: Երկրորդ հանգամանքը կայանում է ամերիկյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիրքորոշման մեջ, որը հրապարակայնորեն հրաժարվել էր իր խոսքերից, որ Վաշինգտոնը կսկսի բանակցել միայն այն դեքպում, եթե Թեհրանը կատարի նախապայմանները: Այժմ ամերիկյան կողմը պատրաստ է փոխազդել Իրանի հետ առանց նախապայմանների: Երրորդ հանգամանքի հիմքում այն է, որ Թրամփը անսպասելիորեն սատարել է Պոմպեոյին և ելույթ ունեցել իր սեփական փեսայի ու ավագ խորհրդական Ջարեդ Քուշների դեմ, որը պատասխանատու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի մշակման համար: Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել այդ ծրագրից, քանի որ թերությունները գերազանցում են առավելությունները: Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և կողմնակիցների նոր հռետորությունը Իրանի նկատմամբ պարզապես ժամանակավոր երևույթ է:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02