Լոնդոնի «Չելսի»-ից Մադրիդի «Ռեալ»-ի ճամբար տեղափոխված Էդեն Ազարը մեկնաբանել է իր որոշումը: 28-ամյա բելգիացի կիսապաշտպանը խոստովանել է, որ մանկուց էր երազում հագնել արքայական ակումբի մարզահագուստը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը: «Փորձում էի այնպես անել, որ լոնդոնյան թիմի վրա որևէ ազդեցություն չթողնեն իմ տեղափոխության վերաբերյալ տարատեսակ լուրերը: Հիմա երկու ակումբներն ընդհանուր հայտարարի են եկել: Բոլորդ էլ հասկանում եք, որ իմ կյանքում նոր էջ է սկսվում: Ձեզանից յուրաքանչյուրն այդպես կվարվեր, եթե հնարավորություն ունենար իրականացնել իր մանկության երազանքը: «Չելսի»-ից հեռանալն իմ կարիերայի և կյանքի ամենաբարդ որոշումն էր: Հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ հաճույք եմ ստացել լոնդոնյան թիմում անցկացրածս յուրաքանչյուր վայրկյանից և չեմ մտածել թիմից հեռանալու մասին: Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար: Իրականացավ ոչ թե մեկ, այլ երազանքներիցս երկուսը` լինել «Չելսի»-ի ֆուտբոլիստ և դառնալ «Ռեալ»-ի խաղացող»,- ասել է Ազարը: Հավելենք, որ Ազարն «արիստոկրատների» կազմում հանդես էր գալիս 2012 թվականից: Այս տարիների ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 352 հանդիպման` դառնալով 110 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալ»-ի հետ Ազարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի ներկայացման արարողությունը կկայանա հունիսի 13-ին` Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44