Հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումը առավել մեծ չափաբաժին ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Երեւանից Դիլիջան գալիս ճանապարհին տեսել է տարբեր ռեստորաններ, խանութներ, որոնցից մի մասը հաջողակ է, մյուսերը ոչ այնքան. «Ի՞նչն է նրանց տարբերում. Հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումը առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են ասել տնտեսագետները, այլ հավասար պայմաններում հաջողակ են այն գործարարները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի զարգացման դար է. «Դա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառահեղ վերածնունդ: Երբ ծովի ար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03