ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը օգոստոսի 6-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Այցի նպատակն էր այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ տեղում համատեղ ուսումնասիրել և քննարկել Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի, մարզպետարանի, ինչպես նաև բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ նախարար Լոքյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի մասնաշենքում, հիվանդասենյակներում, լսել տնօրինության, բուժանձնակազմի, առանձին մասնագետների կարծիքները, ծանոթացել ընդհանուր իրավիճակին, որից հետո Մարտունու ԲԿ-ի արդիականացման խնդրի կարգավորման ուսումնասիրությունների շուրջ տեղի է ունեցել քննարկում:
Քննարկվել է բժշկական կենտրոնի շենքի արդիականացման ծրագրի 3 տարբերակ. առաջին` բժշկական կենտրոնի մի հատվածի առանձնացում, ուժեղացում և հիմնանորոգում, երկրորդ` հիմքից նոր շենքի կառուցում և երրորդ` նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքի ուժեղացում, հիմնանորոգում և կից կառույցի կատարում: Անդրադարձ է կատարվել նաև հիվանդանոցի բուժծառայություններին վերաբերող հարցերի:
Մարտունու ԲԿ արդիականացման խնդիրը ներառված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015թ. սեպտեմբերին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 4-ի նիստում հայտարարեց, որ Մարտունիի հիվանդանոցային համալիրն շատ անմխիթար վիճակում է գտնվում, անկախությունից ի վեր որևէ ներդրում չի իրականացվել: Վարչապետը նաև նշել է, որ հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարություններին, ինչպես նաև մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02