Ավտոներկրողների ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց ավտոներկրումների խնդրից և նշեց, որ հաշվի առնելով ՀՀ-ի կղզային վիճակը ԵԱՏՄ երկրներից՝ արդյոք արտոնյալ վիճակների իրավունք չունեն։
«Մենք տնտեսական կղզի ենք, և դա բանակցությունների ժամանակ պետք է հաշվի առնել, ինչպես նաև այն, թե ինչպես ենք պաշտպանում մենք ձեռներցներին»,-ասաց նա՝ նկատի ունենալով 2020 թվականից մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերի ավելացումը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության համար 2019 թ. ավարտվում է ԵԱՏՄ-ի պայմանագրի շրջանակում մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերի անցումային ժամանակաշրջանը, և սկսած 2020թ.՝ ԵԱՏՄ երկրներ չհամարվող երկիրներից մեքենաներ ներմուծելու դեպքում մաքսազերծումը կիրականացվի բարձր դրույքաչափերով:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ինքը վերահաստատում է, որ ԵԱՏՄ տարածքը ոչ թե կղզիներ ստեղծելու, այլ բոլոր խոչընդոտերը վերցնելու տարածք է։ «Եվ մեր համագործակցությունը, չնայած առանձին փոքր հարցերում թվացյալ դժվարություններին, պետք է համակարգի մեջ տեսնել՝ առավելությունները և դժվարությունները միասին վերցրած, որ մեր տնտեսությունը էապես զարգացնելու հնարավորություն է, և այստեղ, կարծում եմ, այլընտրանք չկա։ Կղզիների վերադարձ կամ մեկուսացում երևույթները չեն, որ մենք պետք է տեսնենք առաջիկա համագործակցության հեռանկարում»,-ասաց Խաչատրյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ Բելառուսն 8 տարի սահմանափակումից դուրս է եղել, նախ, նրանց տրամադրվել է 5, ապա 3 տարի արտոնյալ ժամանակ, ինչու ՀՀ-ի համար էլ այդ ժամկետը երկարացնել չի կարելի։
«Մենք մաքսավճարից չենք հրաժարվում, բայց ընդհանուր բյուջեում եթե հրաժարվեք բնապահպանության տուրքից, ԱԱՀ-ից, թույլ կտաք երեք տարի էլ ներկրել։ Եթե հրաժարվում ենք, հարյուրմիլիոնդոլարավոր գումարներից ենք ընկնում, եթե բարեկենդան ենք այդպես, ուրեմն բնապահպանության տուրքից ու ԱԱՀ-ից հրաժարվեք»,-առաջարկեց Հովհաննիսյանը և նշեց, որ կղզու կարգավիճակը դրա համար է ասում։
«Այդ հարցի մասին բազմիցս խոսել ենք, որ, իհարկե, բոլոր հնարավորությունները պետք է դիտարկել, ոչինչ չբացառել, բայց սկզբունքի հարց կա, անկախ անցումային որևէ արտոնյալ վիճակից՝ սկզբունքն այն է, որ պետք է տեղի ունենա միասնականացում, և այլընտրանք չկա»,-պատասխանեց Տիգրան Խաչատրյանը:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02