Աբովյանի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ «Իմ քայլը» պետք է դասեր քաղի և հասկանա, որ Հայաստանում ավարտվել է հեղափոխական էյֆորիան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշեց՝ վարչապետի անձը այլևս բավարար չէ մրցակցի նկատմամբ բավականին մեծ հաջողություն, հաղթանակ ապահովելու համար: «Օրինակ՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կոչին մասնակցել էր 1200 հոգի Երևան քաղաքում, ընդունենք: Այդքան էլ արձագանքել էին մարզերում: Սրանով փաստվեց, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էլ ցույց տվեց, որ ընդհանրապես հեղափոխական էյֆորիան ավարտվել է: Սա մեկ բան է նշանակում՝ հասարակությունը դեմ է դուրս գալիս նախկինում իշխող ավանդույթին, երբ իշխող քաղաքական թիմը փորձում էր «հանրապետականացնել». հիմա էլ իշխող ուժը փորձում է «քայլականացնել» բոլոր թեկնածուներին: Հասարակությունը դրա դեմ դուրս եկավ և չտեսնելով ընտրապայքարի բովանդակություն՝ քվեարկեց այն թեկնածուի օգտին, որին ավելի շատ էր ճանաչում»,- նշեց Արմեն Բադալյանը:
Նա հավելեց, որ հեղափոխական էյֆորիայի անցնելով՝ վարչապետի անքննադատ վարկանիշը նվազել է: «Եթե դեկտեմբերին ուղղակի առանց քննադատության, միանգամից քվեարկում էին այն թեկնածուի օգտին, որին ցույց էր տալիս վարչապետը և նա հաղթում էր, դա հեղափոխական էյֆորիայի արդյունքն էր, ապա հիմա մարդիկ շատ ավելի ռացիոնալ են նայում քաղաքական ուժերին. վարչապետի՝ միայն այս թեկնածուի օգտին քայլերթ անցկացնելը բավարար չէր հաղթանակ տանելու համար:
Բնականաբար, հիմա մարդիկ այլևս անձի՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշին չեն խաբնվում, և այդ անձը մեխանիկորեն այլևս բարձր վարկանիշ չի ապահովում: Հենց հեղափոխական էյֆորիայի ավարտն էլ ցույց է տալիս, որ իշխող քաղաքական թիմի վարկանիշն է բավականին անկում ունեցել»,- հայտարարեց նա և հավելեց.
«Վարչապետի վարկանիշն այլևս չի բավարարում, որ հաջողություն ապահովի թիմակիցների համար»:
Նա նշեց, որ վարչապետի կողմից բազմիցս արած այն պնդումը, թե եթե հիմա անցկացվեն Ազգային ժողովի ընտրություններ, ապա իշխող ուժն ավելի շատ ձայն կհավաքի, չի համապատասխանում իրականությանը: «Հիմա եթե Ազգային ժողովի ընտրություններ լինեն, չի կրկնվելու այն նույն պատկերն, ինչը եղավ դեկտեմբերին: Չնայած վարչապետը մի քանի անգամ կրկնել է՝ եթե հիմա ընտրություններ լինեին իրենք ավելի շատ ձայն կհավաքեին, բայց Աբովյանի օրինակը ցույց տվեց, դա իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց նա:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55